«Սուգը պիտի դառնա պայքար ու հաղթանակ». Նազենի Հովհաննիսյանի գրառումն ու լուսանկարը Շուշիում

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար, որն արվել է Շուշիում, իսկ լուսանկարին կից գրել է. «Սուգը պիտի դառնա պայքար ու հաղթանակ, այլապես դատարկ ինքնատանջում է:

Ամուլ:Կորուստը պիտի դառնա վերագտնելու նպատակ, որ հաղթանակներ ծնի: Տատանումներն ու կասկածները՝ որոշում: Շուշին խորհուրդ ունի. կյանքի ու հաղթանակի խորհուրդ, չկոտրվելու խորհուրդ: Մենք արդե՛ն կոտրվում են մեր մտքերից ու հուսահատությունից, էլ ուր մնաց ուղիղ նայենք փաստերին ու դաժան ճշմարտությանը:

Բայց, որ օրը իրականությեւնն ընդունելու և հասկանալու ուժ գտանք՝ կվերփոխենք ու կբուժվենք: Մի օր պիտի վերջապես նորից կերտենք մերպատմությունն ու որոշենք, իրական դարձնենք մե՛ր ճշմարտությունը:

Ես պիտի տեսնեմ էն օրը, երբ Մայիսը վերստին լինի հաղթանակի. ուժի ու միասնության ամիս:
Հ.Գ. Մեր եկիրը գանձ է: Մենք չապրենք ու չստեղծենք, չպայքարենք ու չպաշտպանենք… կտանեն:
Գանձերից ո՞վ կհրաժարվի: Աշխարհում միակ թուլությունս ու ամենամեծ ուժս իմ Հայրենիքն է:

Վառ պահեք հիշողության կրակը, որ բոցավառվի արդար ցասումով»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: