Ինչով է տարբերվում սերը եսասիրությունից

 

Ինչո՞վ է տարբերվում եսասիրությունը իրական սիրուց

Այն, ինչ մենք սեր ենք անվանում, իրականում եսասիրություն և ինֆանտիլիզմ էԱյն, ինչ մենք սեր ենք անվանում, իրականում եսասիրություն և ինֆանտիլիզմ է: Սակայն մենք սովոր ենք ցանկալին ընդունել որպես իրականություն և ռոմանտիզացնել սեփական թերությունները:

Մեր արատները մատուցել նրբագեղ կողմից:
Երբ դուք ուզում եք, որ ձեզ դիպչեն, շոյեն, համբուրեն՝ դա կիրք է:

Երբ ուզում եք, որ ձեր մասին հոգ տանեն, լուծեն ձեր խնդիրները, ձեզ համար նվերներ պատրաստեն, ապահովեն ձեզ՝ դա ինֆանտիլիզմ է:

Երբ ուզում եք, որ ձեզ անմնացորդ սիրեն, առանց ձեզ չկարողանան ապրել, ձեզ հետ կիսեն իրենց ամբողջ ժամանակը և ամեն ինչ երկրորդ պլան գցեն՝ դա եսասիրություն է:

 


Դուք քայլում եք տանը, լվանում եք ձեր ատամները, ուղարկում եք աշխատանքային նամակներ, հաց եք գնում, թեյ եք խմում, զանգում եք մայրիկին…և միաժամանակ սիրում եք այդ մարդուն:

Նա որտեղ ասես և ում հետ ասես կարող է լինել: Նաև կարող է չիմանալ, որ դուք իրեն սիրում եք: Տարբեր խնդիրներ և հետո էլ են լինում, կյանքը ընթանում է, ինչպես միշտ, բայց արդեն մեզ ժպտալով:

Այո, դա պրակտիկ չէ, իռացիոնալ և տարօրինակ է:

Սակայն հենց դա է սերը:

Մնացած ամեն ինչը՝ պարզապես մարդկային կրքեր են:

 

Կառուցել կարելի է հարաբերություններ, բայց ոչ սեր: Պայքարել կարելի է երեխայի կյանքի համար, մրցույթում առաջին տեղի կամ իրավունքների համար, բայց ոչ սիրո: Ակնկալել կարելի է բառերի և արարքների համար պատասխանատվություն, ազնվություն և ըմբռնում, բայց ոչ սեր: Սերը չունի պրակտիկ արդյունք: Պարզապես պետք է սովորել ամեն ինչ կոչել իրենց անուններով, այդ ժամանակ էլ ամեն ինչ իր տեղը կընկնի:

Սերը՝ պարզապես հաճելի ջերմություն է ձեր մարմնի ներսում:
Երբ ուզում եք երեխա ունենալ կոնկրետ մարդուց՝ դա կենսաբանություն է:

Երբ ուզում եք, որ նա շտապ անի ամուսնության առաջարկ/համաձայնի դառնալ ձեր կինը՝ դա կախվածություն է հանրային կարծիքից:

Երբ սիրում եք՝ դուք ոչինչ չեք ուզում: Դուք պարզապես սիրում եք:

Եվ դա լավագույն բանն է, որ ես զգացել եմ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: