Ահա թե ինչ գաղտնիքներ ունեն կենդանակերպի նշանների ներկայացուցիչները.
Խոյ
Խոյերն իրենց դիրքավորում են՝ որպես ուժեղ անհատականություններ, դրա համար էլ հակված են իրենց շրջապատողներից թաքցնել իրենց բարդույթները, որոնցից նրանք, եթե անկեղծ խոսենք, շատ ունեն։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների ինքնավստահության հետևում շատ հաճախ թաքնված է նուրբ և խոցելի հոգի։ Խոյը կարող է լաց լինել մելոդրամա դիտելիս, եթե կողքին ոչ ոք չլինի։Բացի դրանից, նրանք ամեն կերպ ցուցադրում են իրենց անկախությունը։ Այդպիսի վարքագիծը Խոյերին թույլ է տալիս թաքցնել այն փաստը, որ նրանք ենթարկվում են օտար ազդեցությանը և հաճախ շատ տեղեկացված անձնավորություններ են։
Ցուլ
Ցուլերն իրենց բնույթով բաց անձինք են, դրա համար էլ աշխատում են իրենց շրջապատող անձանց չպատմել իրենց անձնական կյանքի մասին։ Նրանց կարգախոսն այն է, որ այն, ինչ տեղի է ունենում ընտանիքում, այնտեղ էլ պետք է մնա։ Եթե ուշադրություն դարձնեն ֆինանսական դիրքին, այն մասին, թե որքան փող ունի Ցուլը, և որտեղից է դա ստանում, կարող են չիմանալ նույնիսկ ամենամտերիմ մարդիկ։Նրանք պարզապես խուսափում են պատասխանից կամ էականորեն նվազեցնում են իրենց շահույթները։ Եվ վերջապես, շատ քչերը գիտեն, որ Ցուլը շատ է տարվում որոշակի բաներով և որոշ բաներից կարող է ակնհայտ կախվածության մեջ գտնվել։ Բայց հեղինակությունը չփչացնելու համար այս մարդը ոչ ոքի առջև չի բացի իր գաղտնիքը։
Երկվորյակներ
Չնայած Երկվորյակների ողջ անկեղծությանն ու հեշտությամբ մարդկանց հետ շփվելուն, ոչ ոք չգիտի, թե այս մարդն ինչպես է վերաբերվում իրեն շրջապատող անձանց։ Երկվորյակը երբեք ճիշտը դեմքին չի ասի, հատկապես, եթե գաղտնի ինֆորմացիայից հնարավոր է ինչ-որ օգուտ քաղել։ Ավելին, այս անձնավորությունները տասնյակ դիմակներ ունեն, որոնք նրանք կրում են՝ կախված իրավիճակից։Դրա համար կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին երկերեսանի են անվանում։ Միևնույն ժամանակ Երկվորյակների սիրելի հոբբին իրենց շրջապատող մարդկանց մասին ինֆորմացիա հավաքելն է։ Նրանց սերը շփման հանդեպ, բամբասանքի նկատմամբ ձգտումը ուղղված են հենց նրան, որ կոմպրոմատ ունենան յուրաքանչյուր համար։
Խեցգետին
Խեցգետինը կենդանակերպի ամենափակ նշաններից է։ Այս մարդու մոտ տառացիորեն ամեն բան փակ է օտար աչքերի համար, քանի որ նա հասկանում է, որ վատ ձեռքերում հայտնված ինֆորմացիան կարող է օգտագործվել հենց իր դեմ։ Բացի ամեն ինչից, Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ թաքցնում են իրենց՝ սիրահարված լինելը, ընդ որում, ոչ միայն շրջապատող անձանցից, այլև նույնիսկ հենց իրենից՝ Խեցգետնի պաշտամունքի առարկայից։Ինքն իր վրա կասկածող Խեցգետինը վախենում է, որ նրա սերը կարող է մերժված լինել, դրա համար էլ բոլորովին չի շտապում սիրտը բացել սիրելի մարդու առջև։ Միայն թե ահա այդպիսի վարքագիծը նրանց շատ տառապանք է բերում։
Առյուծ
Առյուծները մեծ, ինքնավստահ ու անսասան են թվում, սակայն իրենց անթերի ու հպարտ արտաքինի տակ նրանք թաքցնում են իրենց ուժերի նկատմամբ անվստահությունը։ Բացի դրանից, Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գիտելիքների պակաս ունեն, բայց Առյուծը երբեք ուղիղ չի ասի, որ ինչ-որ բան չգիտի։ Նա սկսում է ցուցաբերել բարձր ակտիվություն, զարգացնել բուռն գործունեություն՝ դրա մեջ ներգրավելով բոլորին, որ պրոբլեմը լուծվի առանց իրեն, ու ոչ ոք չնկատի իր չիմացությունը։Բացի դրանից, Առյուծները չեն բացահայտում նաև կյանքում ունեցած իրենց պլանները։ Թեպետև այս մարդիկ բացահայտորեն չեն խոսում, նրանք բավական սնոտիապաշտ են ու վախենում են դա ցույց տալ մարդկանց։
Կույս
Կույսերը ինքնամփոփ անձնավորություններ են։ Իմանալով ամեն ինչ մարդկանց մասին՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն շտապում տարածվել իրենց անձնական կյանքի մասին։ Բայց նրանց ամենամեծ գաղտնիքն իրենց ամբիցիաներն են։ Կույսերը երբեք չեն խոստովանում, թե ինչ նշաձող են դրել իրենց առջև և ինչ պաշտոնի են ձգտում։ Նրանք համառորեն կգնան դեպի իրենց նպատակը ու ճանապարհից կհեռացնեն մրցակիցներին, բայց ոչ ոք գլխի չի ընկնի, որ դա Կույսի ձեռքի գործն է, քանի որ նա կարողանում է լեզուն ատամների տակ պահել ու գերազանց կերպով մաքրում է բոլոր հետքերը։Բացի դրանից, նրանք երբեք չեն պատմի, թե որքան են անհանգստանում ձեզ համար։ Նրանք կարող են աղոթել ոչ միայն հարազատների, այլև հազիվ ծանոթ մարդկանց համար, թեպետ հասարակության մեջ այնքան էլ ընկերասեր մարդկանց համարում չունեն։
Կշեռք
Կշեռքներն ինտիմ մտերմության հանդեպ հսկայական կիրք ունեն, ընդ որում, այս մարդկանց համար սեքսում արգելքներ գոյություն չունեն։ Միայն թե իրենց շրջապատող մարդկանց կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն այդ մասին չեն խոստովանում։ Եվ նույնիսկ սիրելի մարդն ամեն ինչ չգիտի իր Կշեռք զուգընկերոջ ցանկությունների մասին։ Ավելին, Կշեռքը կարող է երկար տարիներ ապրել երկակի կյանքով ու ունենալ 2 ընտանիք, բայց հմտորեն թաքցնել դա տառացիորեն բոլորից։Ի դեպ, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին բնորոշ է ևս մեկ գիծ. այս մարդիկ ցանկացած իրավիճակում ցույց չեն տալիս, որ իրենց հետ ինչ-որ բան է տեղի ունեցել։ Նույնիսկ, երբ նրանք շատ տխուր են, Կշեռքները ժպտում են ու ձև անում, թե իրենց հետ ամեն բան լավ է։
Կարիճ
Կարիճներին կարելի է համարել Աստղացույցի ամենածածկամիտ նշանը։ Բանն այն է, որ իրենց նվիրական գաղտնիքները նրանք չեն վստահում անգամ ամենամտերիմ մարդկանց։ Ընդհանրապես Կարիճները երբեք չեն հայտնի այնպիսի ինֆորմացիա, որը կարող է վարկաբեկել իրենց։ Նրանք նույնսիկ կտտանքների ներքո չեն խոստովանի իրենց դավաճանությունը ու քննիչին չեն ասի, որ իրավախախտում են արել։Այս անձնավորությունները համոզված են, որ խոստովանելով՝ նրանք անպայման կպատժվեն, իսկ եթե ապացույց չկա, նշանակում է՝ իրենք անմեղ են։ Ի դեպ, Կարիճները չեն խոստովանի նաև այն, որ արդեն չեն սիրում իրենց երկրորդ կեսին։ Նրանք վերջինիս համար այնպիսի անտանելի պայմաններ կստեղծեն, որ նա ստիպված կլինի ինքը հրաժարվել սիրելի մարդուց։
Աղեղնավոր
Ի տարբերություն շատերի՝ Աղեղնավորը բաց նշան է, ով սովոր չէ ինչ-որ բան թաքցնել։ Այնուամենայնիվ, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երբեք չեն խոստովանի, որ հավատում են նախանշաններին ու անմաքուր ուժին, և, որ իրենք էլ հաճախ այցելում են գուշակներին ու կախարդներին իրենց խնդիրները լուծելու համար։Ի դեպ, Աղեղնավորներն այնքան են վստահում գուշակներին ու էքստրասենսներին, որ նրանց են տալիս իրենց փողերը՝ փոխարենը ոչինչ չստանալով։ Բայց այս մասին կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նույնպես գերադասում են լռել, որ ծիծաղի առարկա չդառնան։ Եվ վերջապես, Աղեղնավորները չեն կարողանում իրենց լեզուն ատամների տակ պահել, բայց երբ դուք անկեղծանում եք նրանց հետ, նրանք հաստատ կգերադասեն այդ մասին չբարձրաձայնել։ Դուք այդ մասին ավելի ուշ կիմանաք, այլ մարդկանցից։
Այծեղջյուր
Այծեղջյուրները պատանի հասակից երազում են բարեկեցիկ կյանքի մասին, դրա համար էլ շատ խնայողաբար են վերաբերվում փողին ու վաստակի միջոցներին։ Իրենց կյանքի այս կողմի մասին նրանք լռում են անգամ մտերիմ մարդկանց հետ շփվելիս։ Ոչ ոք երբեք հստակ չգիտի, թե որքան փող ունի կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը և որտեղից է այն ստանում։Բացի դրանից, Այծեղջյուրը հակված է թաքցնել իր զգացմունքները։ Անգամ, եթե շատ թանկ է գնահատում իր ընկերոջը, նա չի խոստովանի նրան այդ մասին։ Նա օգնության ձեռք կմեկնի ցանկացած ժամանակ ու կաջակցի նրան, բայց էմոցիոնալ մակարդակում դա ոչ մի կերպ ցույց չի տա։ Այծեղջյուրն իրեն այդպես է պահում նաև հարազատների հետ, բայց նրանք արդեն սովոր են վերջինիս այդպիսի վերաբերմունքին։
Ջրհոս
Ջրհոսները հանգամանորեն մտերիմներից թաքցնում են իրենց անտարբերությունը։ Նրանք կարող են մասնակցություն ունենալ ձեր կյանքում, հուշել, օգնել, հետաքրքրվել, բայց դա անում են բացառապես ձևի համար, մինչդեռ հոգու խորքում դա նրանց բացարձակապես հետաքրքիր չէ։ Ջրհոսները թաքցնում են նաև իրենց զգացմունքները։ Նրանք կարող են հաշվարկով ամուսնանալ, բայց չեն խոստովանի դա, անգամ, եթե ամուսնալուծվեն։Բացի դրանից, Ջրհոսները երբեք չեն քննարկում սեփական պլանները, հատկապես, եթե դրանք վերաբերում են բիզնեսին, զարգացմանը կամ այդ մարդու գիտական գործունեությանը։ Ջրհոսները վախենում են, որ իրենց նորարարական գաղափարները կարող են գողանալ։
Ձկներ
Ձկները ոչ ոքի չեն պատմում իրենց ֆոբիաների ու վախերի մասին։ Իրականում այս մարդիկ շատ են վախենում բարձրությունից ու ինքնաթիռային թռիչքներից,սարդերից ու փակ տարածություններից մթությունից ու միայնությունից։ Պարզապես նրանք ամաչում են իրենց վախերի համար, դրա համար էլ ամեն անգամ այլ մարդկանց ներկայությամբ նրանք ստիպված են պայքարել իրենք իրենց դեմ, որ համընդհանուր ծիծաղի առարկա չդառնան։Բացի դրանից, Ձկներն անընդհատ փորձում են ցույց տալ իրենց ինքնուրույնությունը՝ բոլորից թաքցնելով այն, թե որքան են իրենք կախված իրենց հարազատներից ու մտերիմներից։ Եվ վերջապես, Ձկները շատ ծույլ են, բայց որպեսզի չփչացնեն իրենց հեղինակությունը, ստիպված են անընդհատ ինչ-որ բան հորինել կամ ստեղծել բուռն գործունեության տպավորություն։