Աղջիկը դաս տվեց ամուսնուն և սկեսուրին, ով իր որդուն ճանապարհորդությունների ուղեգրեր էր նվիրում

Իմ անունը Լուսինե է, ունեմ լավ ընտանիք, ինձ սիրող ամուսին, երկու հիանալի երեխա, լավ տուն, լավ աշխատանք, բոլորին թվում էր, որ ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է: Բայց ոչ ոք չգիտեր, թե ինչպես եմ գիշերը արտասվում, որքան ստորացումների եմ ենթարկվում ամուսնուս և սկեսուրիս կողմից:

Ամեն գարուն ամուսինս մեկնում էր հանգստի, առանց ինձ և երեխաների, իսկ ուղեգիրը սկեսուրս էր նվիրում:

Երբ ես նրան ասացի, որ նրա տղան արդեն ընտանիք ունի և ընտանիքի հետ պիտի գնա հանգստանալու, նա ինձ ասաց, որ դա իր որոշումն է, իր գումարը, և իր տղան պիտի կնոջից և երեխաներից առանձին հանգստանա, և կնոջ խանդի պատճառով որևիցե բան փոխել չի պատրաստվում:

Ամեն տարի ամուսինս գնում է հանգստանալու, իսկ ես մայրիկիս մոտ գյուղ: Մի օր էլ տեսա, որ ամուսինս ինչ-որ կնոջ հետ լուսանկար է հրապարակել և հասկացա, որ պիտի փոխեմ վերաբերմունքս կյանքիս հանդեպ, այլապես այդպես էլ կշարունակեմ գիշերները արտասվել:

Երեխաները ճամբարում էին, իսկ մայրիկս՝ տեսնելով, որ ամուսինս ամեն տարի գնում է հանգստանալու, վաճառեց կովին և ինձ էլ ուղարկեց հանգստանալու: Երբ ամուսինս իմացավ, ուղղակի կատաղել էր: Ես որոշեցի նրան դաս տալ և նրան նամակ գրեցի.

«Սիրելիս, ես պիտի հանգստանամ ընտանիքից, քեզանից, երեխաներից, ես քեզ չեմ խանգարում, դու էլ ինձ մի խանգարիր»:

Սկսեցի ուրիշ տղամարդկանց հետ լուսանկարներ հրապարակել, բայց ոչ մի անգամ չեմ դավաճանել ամուսնուս: Դուք չեք պատկերացնում, թե սկեսուրս քանի անգամ զանգեց, ասաց, որ առաքինի կանայք այդպես չեն վարվում:

Ես նրան պատասխանեցի, որ բացի իմ երեխաներից և մորիցս ոչ ոքի ոչինչ պարտական չեմ:

Ամուսինս ինձանից շուտ եկավ հանգստից, իսկ ես վերադարձա մի քանի օրից: Ամուսինս հայտնեց, որ այսուհետ միասին ենք գնալու հանգստանալու, բայց ես չհամաձայնեցի, ես արդեն հոգնել էի, որ նա ինձ ամբողջ կյանքը դավաճանել է:

Մենք բաժանվեցինք: Հեռանալիս նա ասաց, որ կզղջամ: Անցել է 3 տարի, ոչ մի անգամ չեմ կասկածել, որ գուցե սխալ եմ արել:

Ես հանդիպել եմ մի շատ լավ տղամարդու, հիմա միասին ենք գնում հանգստանալու, նա, ես և երեխաներս:

Նախկին ամուսինս ապրում է մոր հետ, փնտրում է կատարյալ կնոջ:

Պահպանեք այն, ինչ ունեք…կորցնելը շատ հեշտ է, իսկ հետո գտնելը դժվար է, եթե գտնեք էլ, միշտ համեմատելու եք:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: