Թե ինչպես բնածին համառությունը փրկեց երեխայի կյանքը: Իրական պատմություն

Շնորհավորելիս՝ ինձ հաճախ են ասում, որ մնամ նույն ուժեղ կինը… Մի պահ մտածեցի, թե երբվանից եմ դարձել ՈՒԺԵՂ և շատ հին պատմություն հիշեցի:

Ես 4 տարեկան եմ: Մանկապարտեզում ճաշի ժամին մեզ փչացած ձուկ տվեցին:

Ես հրաժարվեցի ուտել, իսկ դայակս այնպիսի դիրք ընդունեց, որ եթե չուտեմ, սեղանի մոտից չեմ վեր կենա:

Խեղճ ընկերներս խեղդվում էին, արտասվում, բայց մի կերպ ուտում էին այդ հոտած ձուկը: Իսկ ես այդպես էլ նստած մնացի սեղանի մոտ ամբողջ քնի ժամին, միջանկյալ սնունդ ինձ չտվեցին, չթողեցին, որ զուգարան գնամ: Սպառնում էին, որ ոստիկաններին կհանձնեն: Նույնիսկ զբոսանքի ժամին ես նստած մնացի ափսեի մոտ:

Երեկոյան եկավ մայրիկս, բոլորին տեղը դրեց, որ ինձ այդ օրն են գցել և տարավ տուն:

Իսկ առավոտյան…առավոտյան պարզվեց, որ մեր խումբը փակվել է կարանտինի, քանի որ բոլոր երեխաները թունավորվել էին և հայտնվել հիվանդանոցում:

Իսկ ես մի ամբողջ շաբաթ հանգստացա տատիկիս ամառանոցում, լողանում և խաղում էի ամբողջ օրը և շատ հստակ գիտակցում. միշտ չէ, որ մեծերը իրավացի են լինում: Պետք է պնդես քո ուզածը՝ չնայած ոչ մի բանի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: