Նավը խորտակվում է: Այս ամուսնական զույգը կարողացավ հասնել փրկարարական նավակին, սակայն, ի տխրություն նրանց, այնտեղ ընդամենը մեկ հոգու տեղ կար:
Ամուսինը ինքը տեղափոխվեց նավակի մեջ, իսկ կնոջը թողեց, որ մահանա օվկիանոսի մեջտեղում: Եվ նախքան ջրի տակ անցնելը, կինը արտաբերեց իր վերջին խոսքերը, – այսպես գրականության ուսուցչուհին սկսեց այս տարվա իր առաջին դասը:
Այդ պահին պատմությունը ընդհատվեց:
-Ի՞նչ եք կարծում, -դիմեց նա դասարանին, – այդ ի՞նչ խոսքեր էին:
Աշակերտների մեծամասնությունը իսկույն ասաց. «Ես քեզ ատում եմ», «Որքան կույր էի» և այդ տիպի այլ խոսքեր:
Ամբողջ դասարանի երեխաները իրար հերթ չէին տալիս, ամեն մեկը իրենն էր ասում, և միայն մի տղա կար, ով ամբողջ ժամանակ լռում էր:
-Իսկ դու ի՞նչ ես կարծում, – ասաց ուսուցչուհին՝ մոտենալով նրան:
-Կարծում եմ, նա ասաց. «Հոգ կտանես մեր երեխայի մասին»:
-Դու գիտե՞ս այս պատմությունը, – զարմացավ ուսուցչուհին:
-Ոչ, պարզապես նույն բանն էլ մայրս է հորս ասել՝ մահանալուց առաջ, – պատասխանեց աշակերտը:
Ուսուցչուհին արագ թեքվեց, որ ոչ ոք չտեսնի իր արցունքները:
-Իրավացի ես, – պատասխանեց նա:
Այսպիսով, նավը իջնում էր դեպի ծովի հատակը: Տղամարդը հասավ տուն և միայնակ դաստիրակեց դստերը: Շատ տարիներ անց, երբ հայրն արդեն չկար, աղջիկը գտավ նրա օրագիրը, որտեղ կարդաց հետևյալ տողերը.
«Նա ուներ սարսափելի ախտորոշում, երբ մենք գնացինք ճամփորդության: Շատ քիչ էր մնացել ապրելուն: Աստված իմ, ես այնքան էի ուզում ինքս խորտակվել նրա փոխարեն, բայց հանուն մեր դստեր չէի կարող: Ես միայն կարող էի թողնել նրան օվկիանոսի մեջտեղում»:
Դասարանը լռել էր:
Մանկական աչքերից պարզ երևում էր, որ նրանց հուզել է այս պատմությունը և այսօր նրանք հասկացան, որ առաջին տպավորությունը կարող է խաբուսիկ լինել:
Ահա թե ինչու երբեք պետք չէ դատել մարդկանց և նրանց արարքների մասին մակերեսորեն, չէ որ մենք շատ բան կարող ենք չիմանալ: