Այս հրեշտակներից մեկին ընտրեք և ստացեք ուղերձ, որը պիտի լսեք ձեր կյանքի տվյալ փուլում:
Հրեշտակ 1
Ամեն ինչ լավ է լինելու. օրերն ու շաբաթները լի են և ուրախությամբ, և տխրությամբ: Սակայն, նախ և առաջ, նրանք միշտ լցված են տարբեր խնդիրներով: Իհարկե, դուք մտածում եք, թե երբ պիտի տեսնեք ձեր աշխատանքի արդյունքները, երբ ավելի պարզ կլինի, թե ինչ է ձեզ հարկավոր անել:
Այն, ինչ պիտի լինի՝ կլինի: Մի հուսահատվեք՝ կառչելով ժամանակից: Աշխատեք միայն սիրով, կամքով և խիզախությամբ, հավատացեք ինքներդ ձեզ:
Վերջիվերջո ամեն ինչ լավ կլինի; և եթե տեսնում եք, որ ամեն ինչ դեռ իրենց տեղում է՝ առաջվա պես, դա միայն այն պատճառով է, որ ժամանակը դեռ չի եկել: Շարունակեք հուսալ և կտեսնեք, որ կյանքը կժպտա ձեզ:
Հրեշտակ 2
Դուք ունեք պլաններ և նախագծեր, որոնք միշտ մի կողմ եք դնում, քանի որ կարծում եք, որ դեռ ժամանակը չէ: Դուք կարող եք արդարացումներ փնտրել, և արդյունքում ոչինչ չհասցնել ավարտին:
Ձեր հրեշտակը ուզում է ձեզ հիշեցնել, որ այժմ եկել է ձեր ժամանակը: Երբեք ուշ չէ նոր պլաններ նախագծելու համար: Դուք դեռ երիտասարդ եք: Երիտասարդությունը՝ ձեր հոգեվիճակն է, դրա համար էլ պիտի լինեք խիզախ, սիրեք ձեր միտքը և հոգին, իրականացնել այն երազանքները, որոնց մասին միշտ մոռանում եք:
Հրեշտակ 3
Կյանքը՝ դպրոց է: Դա ճշմարտություն է: Այն մշտապես ստուգում է ձեզ, քանի որ նորից և նորից ուզուոմ է, որ ուսումնասիրեք այն ամենը, ինչ պիտի իմանաք հաջողակ ապագայի համար:
Ձեր կյանքում իրավիճակներից յուրաքանչյուրը ձեզ տալիս է ունիկալ նպատակ: Հիմա ժամանակն է, որ չտատանվեք և առաջ քայլեք այն գործում, որով հիմա զբաղվում եք: Դուք չպետք է հանձնվեք: Շարունակեք և հավատացեք, որ լավագույնը դեռ առջևում է: