Մենք բոլորս էլ արտասվում ենք: Արցունքները՝ էմոցիաներն արտահայտելու միջոց է. ինչպես դրական, այդպես էլ բացասական: Արտասվել կարող է յուրաքանչյուրը, բայց ինչու են ոմանք դա անում 4 անգամ՝ ամբողջ կյանքի ընթացքում, իսկ ոմանք ողբում են ցանկացած մանրուքի պատճառով: Կանադայի համալսարանի հոգեբանները անցկացրել են թեստ, որի արդյունքները ցույց են տալիս, որ հաճախակի արտասվողները սթրեսսակայուն են: Բանն այն է, որ ցանկացած մարդու հարկավոր է դուրս հանել իր հուզմունքները և մենք բոլորս դա անում ենք յուրովի…
Կյանքի դժվար իրավիճակներում ընկերները կարող են արտասվել ձեր ուսին, դուք ել ձեր հերթին՝ նրանց: Երբեմն, բոլոր ցավերից և նեղություններից ազատվելու համար բավական է ընդամնեը արտասվել մտերիմ մարդու ներկայությամբ, ով կարող է ձեզ աջակցել, հասկանալ և խղճալ:
Լացը ցույց է տալիս, որ չեք վախենում ձեր զգացմունքներից
Ցանկացած պատճառով լացը, կարող է լինել մտերիմ մարդու կորուստ, կամ ատելություն, բարկություն, սթրեսային իրավիճակ, տխուր ֆիլմ, նույնիսկ հորմոնալ խախտում՝ այդ ամենը ձեզ դարձնում է խոցելի: Բայց, եթե չեք կարողանում զսպել ձեզ, ապա մտերիմների աջակցությունը ձեզ կտա հնարավորություն, որ ճիշտ վարվեք ձեր զգացմունքների հետ:
Դուք կարողանում եք հաղթահարել սթրեսը
Զգացմուքներին ազատություն տալը չի նշանակում լինել թույլ, ընդհակառակը, դա ազդում է՝ ինչպես բացասականից և լարվածությունից մաքրում: Եթե ձեր մեջ մշտապես կան խորը ապրումներ, ծանր մտքեր և ձեզ թույլ չեք տալիս արտասվել և լինել թույլ, ապա դա հետագայում կարող է հանգեցնել ոչ միայն հոգեբանական, այլև ֆիզիկական խանգարումների:
Լացը՝ ուժեղ մարդու հատկանիշ է, ով թքած ունի ուրիշների կարծիքի վրա
Լինում են պահեր, երբ մենք պարփակվում ենք մեր մեջ: Կեղծ ժպիտը կամ արտաքին անտարբերությունը՝ ահա մեր գլխավոր գործիքները: Բայց իզուր: Ազատություն տվեք ձեր զգացմունքներին և կտեսնեք, թե որքան կթեթևանաք:
Երբեք մի զսպեք ձեր արցունքները, դա շատ վտանգավոր է առողջության համար: