Ինչպես տան պայմաններում լվանալ բաճկոնը, որպիսի այն չփչանա և հիանալի տեսք ունենա

Բաճկոնը՝ տաք, հարմար և պրակտիկ հագուստ է: Կրելուց առաջ այն պետք է թարմացնել և լվանալ: Քիմմաքրման ծառայություններին չդիմելու և գումար խնայելու համար, կարող եք այն լվանալ տան պայմաններում:

Սակայն մինչ բաճկոնը լվացքի մեքենայի մեջ դնելը, արժե իմանալ ճիշտ լվանալու ճանապարհը:

Ինչպես լվանալ բաճկոնը լվացքի մեքենայի մեջ

  1. Լվանալուց առաջ կոճկեք բոլոր ամրակներն ու կոճակները: Հանեք մորթին: Թարս կողմով դարձրեք:
  2. Լվացեք միայն բաճկոնը՝ առանց ուրիշ իրերի:
  3. Օգտագործեք հեղուկ լվանալու միջոցներ: Հիշե՛ք. ոչ մի փոշի:
  4. Ընտրեք ամենախնայող ռեժիմը: Լվացեք ցածր ջերմաստիճանի ջրով: Ամենից հարմար՝ 30 աստիճանն է: Պարզաջրեք առնվազն 3-4 անգամ:
  5. Բաճկոնը լվանալու հարցում կարևորն այն է, որ ներսը կծիկներ չառաջանան: Դրա համար լվացքի մեքենայի մեջ դրեք 3-4 հատ թենիսի գնդակ՝ նախորոք լվանալով դրանք:
  6. Բաճկոնը մաքուր օդին չորացրեք: Ոչ մի դեպքում չանեք դա կրակի կամ ջեռուցող սարքավորումների մոտ:
  7. Հնարավոր է, որ բաճկոնը մի քանի օրվա ընթացքում չորանա: Պարբերաբար թափահարեք այն չորանալու ընթացքում:

    Եթե հետևեք այս պարզ կանոններին, ձեր հագուստը հիանալի տեսք կունենա լվանալուց հետո:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: