Արդեն 3 տարի ելակն այսպես եմ սառեցնում ձմռան համար

Ելակի միակ թերությունը՝ կարճ սեզոնն է, և շատերը չեն հասցնում բավականաչափ վայելել դրա անկրկնելի համը:

Ձմռանը անուշաբույր հատապտուղ վայելելու հնարավորություն ունենալու համար առաջարկում ենք սառեցնել այն՝ օգտագործելով սովորական շիշ:

Այսպես ելակը քիչ տեղ կզբաղեցնի ձեր սառցարանում, նաև կպահպանի ամառային բնական համն ու հոտը:

Ելակը՝ շշի մեջ

Անհրաժեշտ է

-2 կգ ելակ

-600գ շաքարավազ

Ինչ անել.

Լվանալ ելակը, թողնել, որ քամվի, չորանա սրբիչի վրա: Հեռացնել պոչիկները:

Ելակը աղալ կամ էլ վերածել խյուսի՝ տրորիչի օգնությամբ:

Հատապտուղներին շաքարավազ ավելացնել, մանրակրկիտ խառնել: Պատրաստի խյուսը լցնել շշերի մեջ: Ամուր փակել, ուղարկել սառցարանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: