Մարդու ու աղի ծանոթյունը տեղի է ունեցել դարեր առաջ։ Ու այդ ժամանակվանից սպիտակ բյուրեղիկները համարվել են ուժեղ պաշտպանիչ միջոց՝ բացասական ազդեցությունից։ Մարդիկ չգիտեին աղի քիմիական բաղադրությունն ու դրա ազդեցությունը՝ օրգանիզմի վրա։ Սակայն բարձր էին գնահատում աղի՝ մթերքը փչանալուց պահպանելու ու ուտեստների համը լավացնելու հատկությունը։
Այսօր հաճախ կարելի է լսել սնահավատ մի պնդում, թե իբրև աղի թափվելը հանգեցնում է վեճի։ Մենք համաձայն չենք դրա հետ, քանի որ դռան շեմին լցրած ընդամենը մի քանի պտղունձ աղը կարող է պաշտպանել տունը բազմաթիվ միջատներից, իսկ գծով լցրած աղը կպաշտպանի տունը չար ու բացասական էներգետիկայից։
Ոչ պակաս օգտակար է աղը կենցաղում։ Այն լավ ներծծում է խոնավությունը։ Տան տարբեր անկյուններում փոքր տարաներով աղ դրեք, ու դուք կմոռանաք խոնավության մասին։ Իսկ եթե անհանգստացնում է այն, որ լվացքի մեքենայով լվանալուց հետո հագուստը կարող է փոքրանալ, մի պտղունձ աղ ավելացրեք։
Ահա աղի կիրառման ևս մի տարբերակ
- հանգիստ տեղ ընտրեք
- դույլի մեջ լցրեք մեծ քանակությամբ աղ, այնպես, որ տարայի հատակը ծածկված լինի;
- կանգնեք աղի վրա ու փորձեք թուլանալ;
- մտածեք ձեր կյանքում տեղի ունեցող վատ իրադարությունների ու երևույթների մասին, որոնցից կցանկանայիք ազատվել;
- երբ զգաք, որ բացասական զգացողությունները անհետանում են, մաքրեք ոտքերը աղից, հանգիստ նստեք, որ նոր ուժ հավաքեք;
- աղը լցրեք հողի մեջ։