Հիանալի առակ. Մի օր իմաստունի մոտ գալիս է մի չքնաղ գեղեցկուհի ու սկսում արտասվել…

Մի օր տարեց իմաստունի մոտ է գալիս մի երիտասարդ ու անասելի չքնաղ աղջիկ:

—Ի՞նչ անեմ, -արցունքներն աչքերին ասում է աղջիկը, — ես միշտ փորձում եմ բարի գտնվել մարդկանց հանդեպ: Բոլորի հետ խոսում եմ ջերմ, օգնում եմ, սակայն շնորհակալության խոսքերի և հարգանքի փոխարեն ստանում եմ դառը ծաղրանք ու վիրավորանքներ: Ես ոչ մի բանում մեղավոր չեմ, այնքան ցավալի է: Մի խորհուրդ տվեք, ի՞նչ անեմ:

Իմաստունը նայում է գեղեցկուհուն ու ժպտալով ասում.

—Կհամարձակվեիր արդյո՞ք հանել հագուստդ ու այդպես շրջել քաղաքում:

—Խելագարվել եք ի՞նչ է… Ինչպե՞ս նման տեսքով դուրս կգամ տանից:

-Դե նայիր հայելու մեջ, — շարունակեց ծերուկը, — դու վախենում ես ի ցույց դնել քո գեղեցիկ մարմինը, իսկ ինչու՞ ես մերկ հոգով քայլում աշխարհով մեկ: Քո հոգին այս դռան պես բաց է: Ով չի ծուլանում, ներխուժում է քո հոգի: Ու երբ քո բարության մեջ տեսնում են իրենց արատների արտացոլանքը, փորձում են քեզ ստորացնել, նեղացնել: Ոչ բոլորը ուժ ունեն խոստովանելու, որ որևէ մեկն իրենից լավն է: Փոխվել չցանկանալով՝ արատավոր մարդը պայքարում է ճշտախոս ու ազնիվ մարդու դեմ:

—Իսկ հիմա ի՞նչ անեմ, -հարցրեց աղջիկը:

—Դու երբևէ՞ տեսել ես, թե ինչպես են բացվում ծաղիկները: Ես ամեն օր ջրում ու խնամում եմ իմ ծաղիկները, բայց դրանք այնքան զգույշ ու աննկատ են բացվում, որ անգամ ես չեմ տեսել: Տես, ով է արժանի քո բարությանը, ով է արժանի քեզ ընկեր լինելուն, ու միայն նրա առաջ բաց արա հոգիդ: Ոմանք ջրում են ծաղիկները, իսկ ոմանք էլ պոկում թերթիկները ու ոտքերով տրորում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: