Ես ու ամուսինս կանգնած սուրճ էինք խմում… Ամուսինս երիտասարդ էր, ու ես սիրում էի նրան…

Ես ու ամուսինս կանգնած սուրճ էինք խմում… Ամուսինս երիտասարդ էր, ու ես սիրում էի նրան:

Իմ հագին հին վերարկու էր, որը փչացնում էր կյանքս: Ես տառապում էի անլիարժեքության կոմպլեքսի պատճառով, ատում էի այդ վերարկուն, որը ոչ թե տաքացնում էր, այլ միայն տգեղացնում ինձ: Սրճարանը էժան էր, իսկ սուրճը՝ անհամ:

Ու ես երազում էի, որ մի օր մենք լավ սուրճ կխմենք գեղեցիկ թանկարժեք ռեստորանում, ու ես ճաշակով հագնված կլինեմ:

Բայց այդ պահին ամուսինս նայում էր ինձ՝ իր մեծ փայլուն աչքերով, նա ինձ սիրում էր ու չգիտեր անգամ, թե ինչու եմ տխուր:

…Նա վաղաժամ հեռացավ կյանքից, իսկ ես մնացի: Ու հետո իմ կյանքում դեռ շատ սուրճեր, սրճարաններ, ռեստորաններ ու բաճկոններ եղան: Իսկ ՆԱ չկար: Ես հաճախ եմ վերհիշում կյանքիս այդ էպիզոդը, երբ ես ունեի ամեն ինչ, բայց չգիտեի այդ մասին…

Ելենա Ռոգ

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: