Վարունգով ջուրը սկսել է լայն կիրառվել այն բանից հետո, երբ ապացուցվել է, որ այն նպաստում է քաշի նվազմանը։ Սակայն այս զարմանալի ըմպելիքն ունի նաև մի շարք այլ օգտակար հատկություններ։
Այս ըմպելիքը արդյունավետ դետքսիկացնող միջոց է, որը հեռացնում է թունավոր գոյացությունները։
Քրոնիկ հիվանդություններ
Վարունգը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք լավացնում են ուղեղի ֆունկցիաները, նվազեցնում են սթրեսը և կանխարգելում աչքերի հիվանդությունները, դիաբետը։
Սիրտ
Այս ջուրը կարող է իջեցնել արյան բարձր ճնշումը և նվազեցնել սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը։
Ոսկորներ
Անկախ տարիքից՝ օստեոպորոզը լուրջ հիվանդություն է, որը հանգեցնում է մեջքի ցավերի և ոսկորների տրավմաների։ Այս ըմպելիքը կարող է ամրացնել ձեր ոսկորները, քանի որ հարուստ է К վիտամինով։
Մկաններ
Վարունգով ջուրը հարուստ է բոլոր անհրաժեշտ սննդանյութերով, որոնք օգտակար են ձեր մկանների համար։
Մաշկ
Վարունգի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ կրեմնիում, որը չափազանց օգտակար է ցանի բուժման համար։ Այս ըմպելիքը խոնավեցնում և հանգստացնում մաշկը։ Բացի այդ, վարունգով ջուրը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են և մաքրում մաշկը։
Ըմպելիքը պատրաստելը շատ հեշտ է․ պարզապես 1 հատ մաքրած վարունգը անհրաժեշտ է կտրատել և լցնել 2լ ջրի մեջ։ Մի քանի ժամ թողնել սառնարանում և օգտագործել։