Հրապարակ․am-ը գրում է․ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը Facebook-ի իր դիմատետրում գրառում է արել այն մասին, որ ճամփորդում է` գտնվում է Եգիպտոսի Շարմ էլ Շեյխի հանգստավայրում` Կարմիր ծովի ափին:
Մեկնաբանություններում նրան հաճելի հանգիստ են մաղթում ընկերները։
Հիշեցնենք սակայն, որ Գայանե Հակոբյանը դատապարտվել էր պայմանական ազատազրկման, ինչը նշանակում է, որ նա իրավունք չունի լքելու երկիրը։ Դա կարող է անել հույժ անհրաժեշտության դեպքում` միայն Քրեակատարողական ծառայության պրոբացիոն կառույցի հատուկ թույլտվությամբ: Թե ինչի՞ հիման վրա են Հակոբյանին թույլ տվել լքել երկիրը՝ հասկանալի չէ։
Նյութի աղբյուրը՝ Հրապարակ․am