Թուրքմենստանում «Թուրքմենգազ» պետական ընկերության մասնագետները նախապատրաստել են նախագիծ Կարակում անապատում «Դարվազա» գազային խառնարանը հանգցնելու մասին, որն այրվում է ավելի քան 50 տարի՝ հետախուզական հանքի փլուզման հետեւանքով։ Նշենք, որ խառնարանն ավելի շատ հայտնի է «Դժոխքի դարպասներ» անունով, իսկ 2018 թվականին այն վերանվանվել է «Կարակումյան փայլք» անունով։ «Թուրքմենգազում» մանրամասնել են, որ նախագիծը նախատեսում է գազի հոսքը դեպի փլուզված հանք կրճատել, որով հնարավոր կլինի կրակը խառնարանում հանգցնել։ Նախագիծը գտնվում է հաստատման փուլում։
Մասնագետները նշում են, որ «Դարվազան» ունի չափազանց բարդ երկրաբանական կառուցվածք, որտեղ բնորոշ են բնական ապարների չափազանց բարակ շերտերը, որոնք տեղադրված են մակերեւույթից ոչ ավել, քան 1000 մ խորության վրա։ Դեպի խառնարան գազի հոսքը դադարեցնելու համար, նախատեսվում է կառուցել մոտակայքում նոր հանք, որով խառնարան գնացող գազի ծավալը կարդյունահանվի եւ խառնարան գազ այլեւս չի գնա։
Հիշեցնենք, որ «Դժոխքի դարպասները» գտնվում են Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադից 266 կմ հեռավորության վրա։ Այն ձեւավորվել է 1971 թվականին՝ գազահետախուզական հանքի փլուզման հետեւանքով եւ բոցավառվում է մինչեւ օրս։ Կրակի բարձրությունը կարող է հասնել մինչեւ 15 մետրի։
Նյուրթ աղբյուրը՝ Հրապարակ․am