Կենդանակերպի այս նշանները սիրում են լինել զոհի դերում

Երկվորյակներ: Երկվորյակները զոհի կերպարում են հայտնվում, երբ իրենց համեմատում են մյուսների հետ: Մշտապես ունենալով զգացողություն, թե հետ եք մնում մարդկանցից, արդեն իսկ պարտվում եք՝ առանց որևէ գործողություն ձեռնարկելու: Դադարեք տանջվել միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը ձեզանից լավ է ապրում կամ ավելիին է հասել, քան դուք: Այս վերաբերմունքով ձեզ զոհի կարգավիճակ եք տալիս:

Խեցգետին: Միշտ կարծում են, որ բոլորը ցանկանում են նեղացնել իրենց: Սպասում են, երբ իրենց վատ կվերաբերվեն՝ այդ մարդուն իրենց կյանքից ջնջելու համար: Բոլոր Խեցգետինները խոցելի են, հակված ամեն բան շատ անձնավորված ընկալել: Մարդկանց իրենց կյանքից հեռացնելը Խեցգետինների պաշտպանական մեխանիզմներից է:

Կույս: Որպես կանոն՝ ամբարտավան են, խնդիրները հաճախ բարդում են այլ մարդկանց ուսերին՝ հավաստիացնելով, որ նա պարզապես հրաժարվել է լսել իրեն: Կատարվածը Կույսերի մեղքը չէ, քանի որ նրանք վստահ են, որ աշխատակիցներն այնքան գիտելիքներ և փորձ չունեն, որքան իրենք:

Կարիճ: Զգացմունքային են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները զոհի են վերածվում այն ժամանակ, երբ չարացած են մեկի վրա: Կարիճները երբեք ոչինչ չեն մոռանում, հնարավորության դեպքում վրեժ են լուծում:

Ձկներ: Շուտ են վստահում, պատրաստ են մարդկանց բազմաթիվ անգամներ հնարավորություն տալ: Խնդիրն այն է, որ Ձկներն իրենց համար սահմաններ չեն գծում, այդ պատճառով նրանց հետ կրկին ու կրկին վատ են վարվում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ավելի շուտ զոհի դեր կխաղան, քան կհամարձակվեն պաշտպանել իրենց: Ձկները ցանկանում են, որ սիրեն իրենց, պատրաստ են հաշտվել իրենց նկատմամբ վատ վերաբերմունքի հետ, միայն թե չկորցնեն ոչ ոքի ուշադրությունը: Արդյունքում՝ նրանք թուլանում են, հայտնվում մյուսների իշխանության տակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: