Այսօր շատ մթերքներ են հասանելի մարդկանց, բայց այս առատության մեջ որոշ բնական միջոցներ ամբողջությամբ կորչում են։ Մարդիկ ավելի հաճախ գերադասում են քիչ օգտակար, և երբեմն էլ շատ վնասակար, բայց իրենց ծանոթ մթերքներ: Ուստի այսօր կխոսենք մի զարմանալի բնական մթերքի՝ <<ռեհանի սերմեր>>֊ ի մասին, որոնց օգտակար հատկություններն այնքան շատ են, որ հաստատ արժանի են լինել Ձեր սննդակարգում:
1. Նիհարել՝ Մանրաթելը, որը հայտնաբերվել է ռեհանի սերմերի մեջ, թույլ է տալիս երկար ժամանակ ազատվել քաղցից: Սերմերը ջրի մեջ թռջելով 30 անգամ ավելանում են, ինչն էլ օգնում է դրանց միջոցով հագենալ և ազատվել քազցի զգացումից։
2. Մազերի ամրացում Սպիտակուցի, երկաթի և վիտամին K- ի պարունակությունը բարենպաստ է ազդում մազերի ամրացմանը` կանխում է մազաթափությունն ու ճաղատությունը, և խթանում մազերի աճը ֆոլիկուլներից:
3. Մաշկի առողջություն Ֆլավոնոիդների և հակաօքսիդիչների առկայությունը օգնում է մաշկը առողջ պահպանել: Ավելին, նույնիսկ մաշկի որոշ հիվանդություններ, ինչպիսիք են պսորյազը կամ էկզեման, կարող են բուժվել ռեհանի սերմերով: Բավական է 100 մլ կոկոսի յուղը խառնել մեկ ճ.գ. մանրացված ռեհանի սերմերի հետ, տաքացնել այս խառնուրդը, քամել և քսել մաշկին
4. Ստամոքսի թթվայնություն Ռեհանի սերմերը հանգստացնող ազդեցություն ունեն ստամոքսի համար: Բավական է ավելացնել մեկ գդալ ռեհանի սերմերը, մեկ բաժակ կաթի մեջ, խառնել և խմել: Ստամոքսի այրումը արագորեն կանցնի:
5. Արյան մեջ շաքարի մակարդակի իջեցում Ռեհանի սերմերը կաթի հետ միասին օգնում են նույնիսկ 2-րդ տիպի շաքարախտի բուժմանը։ Շնորհիվ նրա դիետիկ մանրաթելերի պարունակության, որն օգնում է վերահսկել արյան շաքարի մակարդակը:
6. Ստամոքսի մաքրում Այո, ռեհանի սերմերը կարող են մաքրել ստամոքսը` հեռացնելով տոքսինները մարմնից: Պարզապես ջրի մեջ նախապես ներծծված սերմերը խառնել կաթով և խմել:
7. Մարմնի ջերմաստիճանի կարգավորում Եթե ամռանը շատ շոգ է, ռեհանի սերմերը օգնության կհասնեն: Պարզապես այս հրաշալի սերմերն ավելացրեք Ձեր նախընտրած ըմպելիքների մեջ և խմեք։
8. Տեսողության բարելավվում Ինչպես գազարը, այնպես էլ ռեհանի սերմերն ունեն A վիտամին, որն անհրաժեշտ է ցածր տեսողություն ունեցող մարդկանց համար: Ռեհանի սերմերն ուտելով կկանխվեն ընդհանուր տեսողության հետ կապված խնդիրները, օրինակ` կատարակտի զարգացումը։
Ռեհանի սերմերը պարունակում են մեծ սննդային արժեքներ, ինչպիսիք են` եթերայուղերը, լուտեինը, A և K վիտամինները, ինչպես նաև օգտակար հանածոներ` կալցիում, մագնեզիում, մանգան, կալիում և պղինձ:
Արժե նշել, որ ռեհանի սերմերը հակացուցված են երեխաների և տարեցների համար, քանի որ դրանք իջեցնում են էստրոգենի մակարդակը: Այնուամենայնիվ, մարդիկ արդեն հազար տարի օգտագործում են ռեհանի սերմերը, բայց այսօր նրանց ժողովրդականությունն ավելի է աճել :