Տնային օգտագործման առաջին օգնության պարագաների շարքում ամենատարածվածներից մեկը ակտիվացված ածուխն է: Ամենից հաճախ մենք այն օգտագործում ենք սննդային թունավորումների համար, բայց դրա օգտագործման տարբերակներն իրականում շատ են:
Ուշադրություն: Ակտիվացված ածուխի հետ աշխատելիս պետք է հիշել, որ այն կեղտոտ բծեր է թողնում հագուստի և մաշկի վրա: Հետևաբար, զգույշ եղեք: Չնայած նրան, որ այդ բծերը հեշտությամբ մաքրվում են:
Ակտիվացված ածուխով դիմակ․
Այս դիմակը հարմար է ցանկացած տեսակի մաշկի համար, բայց նախքան օգտագործելը ավելի լավ է փորձարկել մաշկի որևէ հատվածում`տեսնելու համար կա ալերգիկ ռեակցիա: Դուք կարող եք դա անել Ձեր ձեռքի վրա և սպասել 24 ժամ: Պետք է նաև նշել, որ ածուխի դիմակները, ըստ էության, նման են կավե դիմակներին, բայց կոսմետոլոգներն ընդունում են, որ ածուխը ավելի մաքուր բաղադրիչ է, քան կավը:
Անհրաժեշտ է․
1 թեյի գդալ ակտիվացված ածուխ,
1 թեյի գդալ ալոե վերայի գել (կամ մաքուր ալոե վերայի հյութ),
1 թեյի գդալ ջուր կամ վարդի ջուր,
5 կաթիլ թեյի ծառի յուղի,
1 պտղունց ծովի աղ:
Օգտագործումը․
Բոլոր բախադրիչները խառնեք փոքր կոնտեյների մեջ և քսեք այն դեմքի վրա բարակ շերտով: Թույլ տվեք, որ դիմակը չորանա, որից հետո լվացեք: Այս դիմակը մաքրում է մաշկի ծակոտիները, հեռացնում է ավելորդ ճարպը և հասունացնում մաշկը։
Ակտիվացված ածուխով սկրաբ դեմքի համար․
Վերցրեք ակտիվացված ածուխի երկու հաբ:
Ավելացրեք կես կամ մեկ թեյի գդալ ջուր: Մի քանի րոպե թողեք, հաբերը կսկսեն փրփրել, քանի որ ջուրը կներծծվի դրանց մեջ:
Ավելացրեք մի թեյի գդալ ալոե վերա (հյութ կամ գել):
Նույն քանակությամբ մեղր:
Ավելացրեք մեկ թեյի գդալ շաքարավազ: Փորձեք աղ չօգտագործել, քանի որ դա ջրազրկում է մաշկը:
Խառնեք ամեն ինչ մանրակրկիտ և քսեք դեմքի վրա: Թողեք 20-30 րոպե: Այս ընթացքում այն կչորանա:
Սկրաբով դիմակը վացեք մաքուր ջրով:
Ակտիվացված ածուխով օճառ․
Ածուխ և օճառ — թվում է, որ այս երկու հասկացությունները իրար հակասում են, բայց այդպես չէ: Ակտիվացված ածուխը հաճախ օգտագործվում է տնական և բուժիչ օճառի բաղադրության մեջ: Ի վերջո, ինչպես պարզեցինք, ածուխը դուրս է բերում բոլոր տոքսիններն ու աղտոտումը: Ածուխով օճառը հաճախ խորհուրդ է տրվում պզուկներով տառապողներին:
Ակտիվացված ածուխի օճառը չի վնասում մաշկին, այն կարող է օգտագործվել առանց վախի, չնայած ոմանք շփոթված են այդ լվացող միջոցի սև գույնից: Ածուխ օճառը կարող են գնել նրանցից, ովքեր ինքնուրույն են օճառ պատրաստում: Բաղադրատոմսը շատ պարզ է. Ակտիվացված ածուխի փոշին ավելացվում է սովորական բազային կազմի վրա: Դուք կարող եք հալեցնել սովորական մանկական օճառը և այնտեղ փոշի ավելացնել, ձևավորելով նոր օճառի տեսք:
Տանն առաջացած բորբոսի և սնկերի դեմ․
Բարձր խոնավության տարածքներում ժամանակի ընթացքում հայտնվում են բորբոս և սունկ, ինչը դժվարությամբ է մաքրվում: Այնուամենայնիվ, նման անհանգստությունից կարելի է խուսափել `բարձր խոնավությամբ հատվածներում ածուխի հաբեր տեղադրելու միջոցով։ Օրինակ լոգարանի պահարանները, պատուհանագոգերը, մառանը և այլն:
Մազերի մաքրման համար․
Ակտիվացված ածուխի ներծծող հատկությունները հիանալի մաքրում են մազերի ֆոլիկուլներն ու գլխամաշկը: Պարզապես մանրացրեք և խառնեք ածուխի դեղահաբը մեկ բաժակ շամպունի հետ և լվացեք Ձեր մազերն այդ խառնուրդով: Այս ընթացակարգը կվերացնի յուղոտ փայլը և կերկարաձգի մաքուր մազերի ազդեցությունը:
Կոշիկների տհաճ հոտի դեմ․
Ակտիվացված ածուխը կարող եք օգտագործվել նաև որպես կոշիկների համար դեզոդորանտ: Հաբերը գիշերը դրեք կոշիկների մեջ և առավոտյան կարող եք ապահով կերպով հագնել դրանք:
Զարթխումից ազատվելու միջոց:
Ալկոհոլային թունավորությունից խուսափելու համար երեկույթից առաջ խմեք ակտիվացված ածուխը ` 1 դեղահաբ` 10 կգ քաշի համար: