Աստղագուշակ հոկտեմբերի 13-ի համար
**Խոյ.** Օրը հաջող է դասավորվում նշանի հատկապես այն ներկայացուցիչների համար, ովքեր զբաղվում են ճշգրիտ և բնական գիտություններով։ Օրվա ընթացքում կդիմեք ոչ օրդինար քայլերի, կխախտեք ավանդույթները, կզարմացնեք շրջապատին ձեր եզրակացությունների օրիգինալությամբ և միևնույն ժամանակ՝ ճշգրտությամբ: Կարևոր տեղեկություններ կստանաք, որոնք ձեզ հետագայում պետք կգան:
**Ցուլ.** Օրվա էմոցիոնալ ֆոնն անբարենպաստ է, դուք հակված եք տագնապել ամեն մի մանրուքից, սրտին մոտ ընդունել ցանկացած միջադեպ ու թյուրիմածություն: : Եթե խոսքը գնում է ձեզ համար իրոք մի ինչ-որ կարևոր բանի մասին, ապա ավելի լավ է ինքնուրույն գործել՝ չսպասելով կողքից աջակցության, քանի որ վտանգ կա, որ դուք այն կստանաք շատ ուշ: Այսօր ցանկալի չէ քննարկել ֆինանսական և ունեցվածքին վերաբերող հարցեր, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ:
**Երկվորյակ.** Այսօրվա վրա պլանավորած ոչ բոլոր բաներն են իրականանում, և երբեմն դրանում մեղավոր են ձեր ծուլությունն ու թափթփվածությունը, իսկ երբեմն էլ՝ անբարենպաստ հանմագանքներն ու ազդեցիկ մարդկանց միջամտությունը: Եթե անգամ ձեզ ոչ ոք չի շեղում ձեռնարկած գործից, ապա դուք ինքներդ եք այն թողնում և անցնում մեկ այլ բանի: Էմոցիոնալ ֆոնն անկայուն է, նշանի որոշ ներկայացուցիչներ դառնում են քմահաճ։
**Խեցգետին.** Միայնության մեջ անցկացրած ժամանակը օգնում է վերականգնել հոգեկան հավասարակշռությունը, սակայն միայն այն դեպքում, երբ դուք զբաղված եք մի ինչ-որ հետաքրքիր բանով: Ոչ մի դեպքում անգործ մի մնացեք՝ դա է այսօր դեպրեսիայից խուսափելու միակ միջոցը: Որքան էլ որ շրջապատի մարդիկ փորձում են ուրախացնել ձեզ, նրանց մոտ ոչ մի բան չի ստացվում, իսկ դուք ավելի մռայլ ու նյարդային եք դառնում:
**Առյուծ.** Բարենպաստ օր է նոր նախաձեռնումների համար: Դրանից բացի, օրը հարմար է ուսման և մտահորիզոնն ընդլայնելու համար՝ դուք այնպիսի գիտելիքներ կստանաք, որոնք ձեզ շատ շուտով պետք են գալու: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ՝ հեռվից եկած մարդու հետ: Օրը հարմար է խոշոր գնումների համար, այդ թվում և՝ չպլանավորած:
**Կույս.** Հնարավոր է, որ ձեզ առաջարկեն գումար վաստակելու անսպասելի, սակայն հուսալի միջոց: Օրը հիանալի հարմար է հանգստի համար: Դուք ամենևին չեք ցանկանում որևէ բան անել, բարեբախտաբար, այսօր դուք կարող եք ձեզ թույլ տալ անգործության մատնվել: Անհապաղ լուծում պահանջող լուրջ խնդիրներ չեն ծագում:
**Կշեռք.** Նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ անհաջողության են մատնվում գրեթե այն ամենում, ինչին ձեռնամուխ են լինում: Շրջապատի հետ հարաբերությունները դասավորվում են անչափ բարդ։ Օրվա երկրորդ կեսն այն ժամանակահատվածն է, երբ կարելի է հաշտվել վեճից հետո, փորձել վերականգնել ներդաշնակությունը և ձեր մեղքով խափանված հարաբերությունները:
**Կարիճ.** Մտահոգվելու տեղիք են տալիս ֆինանսական գործերը՝ կարծես թե, դուք ծախսել եք ավելին, քան պետք էր, և հենց’ դրա համար էլ այժմ ստիպված եք լինելու խնայել: Հնարավոր են լուրեր հեռվից, և չի բացառված, որ ձեր գումար պետք գա՝ չպլանավորած ուղևորության մեկնելու համար: Նշանի մի շարք ներկայացուցիչներ հարկադրված են հրաժարվել արդեն շատ մոտ թվացող նպատակներից, քանի որ ճանապարհին հանկարծ անհաղթահարելի խոչընդոտներ են հանդիպում:
**Աղեղնավոր.** Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, անսովոր ծանոթություններ: Այսօր սկսած ռոմանտիկ հարաբերությունները բուռն, խորը և երկարատև կլինեն: Հնարավոր է անսպասելի հանդիպում մի մարդու հետ, ով ձեզ համար շատ թանկ է, և շանս է բացվում վերականգնել հարաբերությունները, որոնք խզվել էին ոչ վաղ անցյալում հիմար սխալի կամ անհիմն վիրավորվածության պատճառով:
**Այծեղջյուր.** Օրվա ընթացքում վատանում է ձեր ինքնազգացողությունը, խրոնիկական հիվանդության սրման լուրջ վտանգ կա: Հատուկ ուշադրություն դարձրեք ձեր սննդակարգի վրա, քանի որ մարսողական համակարգն այսօր հատկապես խոցելի է: Այնինչ իրականում ոչ մի նման բան տեղի չի ունենում, ուղղակի դուք չափից ավելի դյուրազգաց եք և սրտին մոտ եք ընդունում այն ամենն, ինչ ուրիշները չէին էլ նկատի:
**Ջրհոս.** Լավ են անցնում բոլոր հանդիպումները, դուք հեշտությամբ եք լեզու գտնում ինչպես մտերիմների, այնպես էլ նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում: Ռոմանտիկ հրապույրը դժվար թե լուրջ բնույթ կրի, սակայն հաստատ դրական շատ էմոցիաներ կպարգևի: Շրջապատի մարդիկ դա նկատում են և ձեզ են դիմում խորհրդի կարգով, սակայն, ավաղ, ձեր խորհուրդները չարժեն այն բանին, որ դրանց հետևեն:
**Ձկներ.** Շրջապատը մշտապես ձեր օգնության կարիքն է զգում, և դուք էլ ուղղակի չեք կարող մերժել մարդկանց, ովքեր ձեզ դիմում են: Նշանի որոշ ներկայացուցիչներ այնքան շատ են զբաղված ուրիշների գործերով, որ սեփականի մասին բոլորովին մոռանում են: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են կոնֆլիկտներ մտերիմ ազգականների հետ։