Աստղագուշակ հոկտեմբերի 17-ի համար

Աստղագուշակ հոկտեմբերի 17-ի համար

**Խոյ:** Ակտիվ կոմերցիոն գործունեությունը մեծ եկամուտ կբերի: Համախոհներն այսօր հուսախաբ չեն անի: Կարող եք գործնական բանակցություններ վարել գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչների հետ, որոնց ղեկավարության ներքո ապագայում պատրաստվում եք աշխատել: Սիրահարված Խոյերին օրը չի հիասթափեցնի, իսկ նրանք, ովքեր դեռևս փնտրում են երկրորդ կեսին, իրենց միայնակ ու տխուր կզգան։ Օրվա երկրորդ կեսը հարմար է կանանց հետ շփվելու համար:

**Ցուլ:** Օրվա առաջին կեսին անհաջողությունների շղթան կհետապնդի ձեզ ամենուր: Աջակցության ակնկալիք չեք ունենա անգամ այն մարդկանցից, ովքեր բազմիցս խոստացել են բարդ իրավիճակներում սատարել ձեզ: Կեսօրին դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Գործնական եք տրամադրված:Այսօր կնքած բոլոր գործարքները շահեկան կլինեն, հաջող գնումներ կկատարեք:

**Երկվորյակ:** Այսօր շատ կարևոր է պահպանել ինքնատիրապետումը, զսպել հույզերը և սադրանքների չենթարկվել: Մասնագիտական տեսանկյունից օրը բարեհաջող է: Առանց որևէ ջանք գործադրելու, կկարողանաք մեծ եկամուտ ստանալ: Երեկոյան ստեղծագործական ներուժը, ինքնադրսևորման ցանկությունը նոր թափ կստանան: Չեք վախենա ամեն տեսակ փորձարկումներից, և արդյունքը կգերազանցի ձեր սպասելիքները:

**Խեցգետին:** Անձնական կյանքում հարաբերությունները ներդաշնակ են: Այսօր առավել նախաձեռնող եղեք, սիրելիի ամենահամարձակ մտահաղացումներն անգամ հավանության արժանացրեք: Կարող եք երկարաժամկետ ծրագրեր կազմել, քննարկել ամուսնությանը վերաբերող որոշ հարցեր: Ճիշտ ժամանակին եք դրսևորում ձեր գործնական հմտությունները, ինքնագովազդով չեք զբաղվում:

**Առյուծ:** Օրվա առաջին կեսին կարող եք ուղևորություններ ծրագրել, իսկ երկրորդ կեսը՝ ցանկալի է անցկացնել տանը: Ուշադիր չեք, ինչը կարող է հանգեցնել մի շարք լուրջ խնդիրների: Հաշվարկներում վրիպումներ թույլ կտաք: Եթե հետևեք ներքին ձայնի հուշումներին, ապա շատ արագ կկարողանաք ճիշտ որոշումներ կայացնել: Կարող եք զբաղվել ստեղծագործական մոտեցում, ոչ ստանդարտ հայացքներ պահանջող գործերով:

**Կույս:** Հնարավոր են շահեկան գործարքներ, հաջող գնումներ: Անձնական կյանքում նշանակալի փոփոխություններ չեն սպասվում, սակայն այդ ամենը դժվար թե անհանգստացնի ձեզ: Ձեզ համար շատ կարևոր գործերում մեծ հաջողությունների կհասնեք: Աշխատանքում ոչ միայն կամրապնդեք մասնագիտական դիրքերը, այլ նաև ձեռք կբերեք գործնական կապեր, կարևոր ինֆորմացիա կստանաք, որը շուտով պետք կգա:

**Կշեռք:** Հարազատների կողմից աջակցություն դժվար թե ստանաք, փոխարենը՝ ճիշտ խորհուրդներ, առաջարկություններ կլսեք: Սիրային ժամադրության պատրաստվող Կշեռքներին խորհուրդ է տրվում շատ զգույշ լինել, մանրուքն անգամ կարող է ամեն բան փչացնել: Զգացմունքային դաշտն անկայուն է: Մտերիմների խորհուրդները, սթափվելու կոչերը կանտեսեք և մի շարք սխալներ թույլ կտաք, չմտածված քայլեր կանեք: Ղեկավարության հետ հնարավոր են տարաձայնություններ:

**Կարիճ:** Օրվա ընթացքում որոշ դժվարություններ կծագեն, անախորժությունները կարող են տրամադրություն փչացնել: Բանավեճերում ստիպված եք սեփական տեսակետը պնդել, և եթե անգամ հաջողվի ապացուցել ձեր իրավացիությունը, այն ձեզ միայն հոգեկան բավարարվածություն կբերի: Կենտրոնացեք այն բոլոր գործերի վրա, որոնք դեռ անցած շաբաթ եք սկսել: Այսօր կարող եք դրանք ավարտին հասցնել կամ էլ որոշակի առաջընթացի հասնել: Ձեռք կբերեք նոր աջակիցներ:

**Աղեղնավոր:** Ցանկացած փոփոխություն այսօր օգտակար կլինի: Կարճ ուղևորությունները, անսովոր վայրեր այցելելը կօգնեն առույգանալ, նաև կարող են ոգեշնչման աղբյուր հանդիսանալ: Սիրային հանդիպումների համար օրն այնքան էլ խոստումնալից չէ: Նշանի շատ ներկայացուցիչներ կդժվարանան լեզու գտնել իրենց սիրելիների հետ: Այն դժվար թե առանձնանա որևէ նշանակալի իրադարձությամբ: Փորձեք օգտվել հնարավորությունից և ավարտին հասցնել սկսած գործերը:

**Այծեղջյուր:** Նշանի մի շարք մերկայացուցիչներ այսօր կարող են մտերիմների հետ տարաձայնություններ ունենալ: Վիճաբանություններ կծագեն անգամ ամենասիրելի մարդկանց հետ: Ձեզնից կպահանջվի սթափվել և փորձել վերականգնել լավ տրամադրությունը: Զգացմունքային դաշտն անկայուն է, տրամադրությունը փոփոխական կլինի, ինչի պատճառն ինքներդ էլ չեք հասկանա : Ձեզ դժվար թե հաջողվի կենտրոնանալ, հնարավոր է թույլ տաք որոշ վրիպումներ:

**Ջրհոս:** Հրաշալի օր է մտերիմներին աջակցելու համար: Կհաջողվի ամրապնդել ընտանեկան կապերը: Շատ Ջրհոսներ կփորձեն հաշտեցնել միմյանց հետ գժտված ազգականներին: Սիրային ժամադրությունները լավ կանցնեն, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք և գործի դնեք ձեր վառ երևակայությունը: Բոլոր հարցերում հաջողակ եք, ձեռնարկած գործերն արդյունավետ կլինեն:

**Ձկներ:** Հրաշալի օր է սիրահարված Ձկների համար: Ամեն կերպ կփորձեք ուրախացնել սիրելիին , միասին լավ ժամանակ կանցկացնեք: Իսկ առաջին ժամադրության համար այնքան էլ հարմար ժամանակ չեք ընտրել, այսօր դժվար թե կարողանաք ճիշ գնահատել նոր ծանոթներին: Մի կողմ թողեք կասկածները և վճռականություն դրսևորեք: Սկզբում համախոհները քիչ կլինեն, սակայն հետագայում կողմնակիցների պակաս չեք զգա և ճիշտ պահին աջակցություն կստանաք:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: