Երբեք մի հուսահատվեք և կյանքում կհասնեք Ձեր առջև դրված նպատակներին
25 տարեկան հասակում ես ամուսնացա Ալեքսի հետ։ Նա ինձանից 5 տարով մեծ էր: Ամեն ինչ լավ էր, ամուսինս սիրում էր ինձ:
Ես հղիացա 28 տարեկան հասակում, և հղիության 7-րդ ամսում իմացա, որ «ամուսինս» ունի ինձանից յոթ տարով փոքր սիրուհի:
Ես նրա հեռախոսով մի հաղորդագրություն կարդացի. «Սիրելիս, դե ինչ սպասե՞մ քեզ այսօր»: Եվ նա հեռացավ, ասաց, որ աշխատանքի վայրում գործեր ունի և վերադարձավ միայն առավոտյան…
Ամուսնությունս փրկելու համար ես ցույց չտվեցի, որ գիտեմ նրա մասին, մաքրություն էի անում, պատրաստում էի օրական հինգ տարբեր ուտեստներ, տունը մաքուր էր, ամեն ինչ արդուկված ու փայլուն։ Ես ոչ ոք չունեի, որպեսզի բողոքեի, լացեի և թեթևանայի, քանի որ ես մանկատնից եմ:
Երբ ես հիվանդանոցում էի, նա սիրուհուն բերել էր մեր տուն, երեկոյան հարևանուհիներիցս մեկը մեր դռան զանգը տալով, ամուսինս առանց ամաչելու բացել է այն, իսկ սիրուհին դուրս էր գալիս լոգանքից իմ զգեստով։
Դե, սրանք բոլորը մանրուքներ են: Դուստրս ծնվեց, նա շատ անհանգիստ երեխա էր, գիշերները լաց էր լինում։
Վկայակոչելով այն փաստը, որ ամուսինս չի կարողացել բավականաչափ քնել (մենք ունեինք մեկ սենյականոց բնակարան), նա, իբր, մեկնեց ընկերոջ մոտ՝ գիշերելու համար։
Դիմացա ամեն ինչին, քանի որ ուզում էի, որ երեխան հայր ունենա, ամեն կերպ փորձում էի պահպանել մեր ամուսնությունը:
Նա հաճախ վիրավորում էր ինձ, որ ես հիմար եմ, վախկոտ, գեր (ծնելուց հետո 10 կգ եմ գիրացել), որ իր ընկերների կանայք միշտ լավ տեսք ունեն, լավ հագնված են, իսկ ես գյւղ մանկատան սան եմ:
Նա սկսեց ձեռք բարձրացնել ինձ վրա. Սխալ եմ եփում, սխալ եմ դնում, երեխան լացում է: Նա սկսեց մեզ վռնդել տանից, բայց ես այլևս տեղ չունեի գնալու, ես լաց էի լինում, ծնկաչոք աղաչում, որ մեզ փողոց դուրս չգցի:
Ես ծննդաբերության արձակուրդում էի, ստացածս գումարը միայն կաթի համար էր հերիքում, իսկ նա փող չէր տալիս սննդի համար:
Նա ինքը տանը չէր ուտում, միայն երբեմն գիշեր էր անցկացնում, լողանում, հագուստը փոխում ու հեռանում: Սկսեց հաճախ ծեծել ինձ, հենց այնպես, ոչ մի բանի համար, քանի որ ես կործանեցի նրա կյանքը, որ ապրում եմ նրա բնակարանում, որ ես նրա համար երեխա ունեցա և այլն։
Սա տևեց հինգ ամիս, իսկ հետո մի «լավ» օր նա հայտնվում է մեր տան շեմին՝ իր սիրուհի Իրինայի հետ, և ասում, որ կես ժամ ժամանակ ունեմ հավաքվելու և հեռանալու համար։
Ահա այսպես, ձմռան ցրտաշունչ երեկոյան, հինգ ամսական երեխան գրկիս բնակարանից դուրս եկա փողոց։ Լավ եմ հիշում այդ օրը:
Դրսում մութ է, երեկոյան ժամը յոթը, թեթև ձյուն էր գալիս, լապտերները փայլում էին… Ես կանգնած էի աշնանային կոշիկներով մի ձեռքում փոքրիկ պայուսակս էր իրերով, իսկ մյուսում` ծածկոցի մեջ փաթաթված երեխաս, ես նույնիսկ մանկասայլակ չունեի:
Նա նույնիսկ բջջային հեռախոսս չտվեց ինձ, քանի որ դա ինքն էր գնել։ Ո՞ւր գնալ: Գրպանումս ընդամենը մի քանի կոպեկ էր: Ես ոչ մի տեղ չէի գնում, և չէի կարող ոչ խոսել, ոչ էլ լացել:
Ֆիզարձակուրդից առաջ ես հիվանդանոցում բուժքույր էի աշխատում և ստիպված գնացի այնտեղ:
Ես արտասվելով խնդրեցի հերթապահ մեր բժշկին թույլ տալ ինձ գիշերել հիվանդանոցում: Ինձ թույլ տվեցին, բայց միայն մեկ գիշեր:
Առավոտյան ես գնացի գրավատուն և վաճառեցի ոսկե ականջողերս ու շղթաս: Նույն օրը ես վարձեցի մի սենյակ փայտե շենքում, մի պառավ կնոջից:
Ես չունեի անկողնային սպիտակեղեն, սրբիչներ, ոչինչ: Տան տիրուհին՝ տիկին Մարիան, այն ժամանակ 62 տարեկան էր, նա շատ հիվանդ էր, հազիվ էր քայլում:
Պատմությունս լսելուց հետո ասաց, որ կօգնի ինձ երեխայի հարցում, կխնամի, որպեսզի ես աշխատանք գտնեմ։ Նա իր սեփական երեխաները չուներ, որդին վաղուց էր մահացել:
Դժվար էր աշխատանք գտնելը, չկար բարձրագույն կրթություն, ուսումս վերջնական չէի ավարտել: Եվ հետո նոր հարված ստացա, «ամուսինս» մեքենայով մոտեցավ և ասաց, որ այլևս չի վճարելու մեքենայի վարկը:
(Վարկը տրվել է ինձ, իսկ մեքենան՝ նրան) Նա սպառնաց, որ եթե ես ալիմենտի հայց ներկայացնեմ, նա կզրկի ինձ ծնողական իրավունքներից, քանի որ ոչ բնակարան ունեմ, ոչ էլ մշտական եկամուտ:
Ձկան խանութում հավաքարարի աշխատանք ստացա, իսկ երեկոյան վազում էի սրճարան՝ որպես աման լվացող: Բայց վարկի համար բավարար գումար չէր հերիքում, մյուս կողմից էլ սենյակի վճարը:
Ամբոջ գիշեր ես գուլպաներ ու ձեռնոցներ էի գործում ու վաճառում շուկայում, ցրտին կանգնում էի բոլոնեզյան բաճկոնով և աշնանային կոշիկներով:
Ես չէի քնում, չէի ավարտում ուտելս, հաճախ էի հիվանդանում և ուշաթափվում էի: Տեսողությունս վատացավ, կորցրեցի 18 կգ: Ձեռքերս դողում էին, ես գունատ էի: Գումարը խիստ պակասում էր: 2 տարի ես ինձ համար իրեր չէի գնում, սկսեցի անօթևան կնոջ նմանվել:
Ես ուժ չունեի, բայց չէի հուսահատվում, աշխատում էի սեղմված ատամներով, քանի որ չէի ուզում, որ իմ երեխային տանեն մանկատուն, ես ինքս այնտեղից եմ և գիտեմ, թե դա ինչ է: Եվ այս ամենը տևեց 4 տարի:
Ես մանրամասն չեմ նկարագրի այն ամբողջ սարսափը, որի միջով ես ստիպված էի անցնել: Անցնելով նվաստացման, ցավի, սովի, արցունքներիմիջով։
Կյանքը սկսեց արագորեն փոխվել: Տերն ինձ մի կնոջ ուղարկեց՝ էլիտար բնակարանի սեփականատեր, որը ես մաքրում էի, նա խղճաց ինձ, առաջարկեց աշխատել նրա համար որպես քարտուղար, աշխատավարձը 150 հազար էր, ես ցնցված էի։
Նա ինձ նախապես վճարեց հագուստի համար, օգնեց երեխային պարտեզում դասավորել: Ամեն ինչ սկսեց բարելավվել: Ես հաճախում էի համակարգչային դասընթացների, ավարտեցի համալսարանը՝ որպես իրավաբան:
Երկու տարի անց պաշտոնս բարձրացավ, ես դարձա մենեջեր, այնուհետև խոշոր ընկերությունում` առևտրային տնօրեն, մեծ աշխատավարձի շնորհիվ հիպոտեքային վարկով վերցրեցի 3 սենյականոց բնակարան, մեքենա գնեցի, շքեղ տան վերանորոգում կատարեցի, վերջերս աղջկաս հետ արձակուրդ գնացի Իտալիա և Ֆրանսիա:
Աղջիկս մասնավոր դպրոց է հաճախում և ոչնչի կարիք չունի: Նա տիկին Մարիային տատիկ է ասում, մենք օգնում և այցելում ենք նրան: Ես շփվում եմ մի շատ լավ մարդու հետ, նա շինարարական ընկերության տնօրեն է։
Եվ ահա ճակատագիր: Ես հայտարարությամբ գնեցի մի ամառանոց: Հեռախոսավարուհին հեռախոսով ասաց, որ այն շտապ է վաճառվում, քանի որ անհապաղ գումար է անհրաժեշտ՝ մեծ պարտքեր մարելու համր: Ես, ընկերուհիս ու դուստրս միասին գնացնք:
Վաճառողները դուրս եկան տնից և ինչ տեսնեմ․ Նախկին սիրելիս ու նրա սիրուհւն: Ես ցնցված էի, նրանք՝ նույնպես։ Նայում եմ նրանց ու այս բոլոր տարիները թռչում էին աչքերիս առաջ։
Հենց այդ ձմեռային երեկոն, երբ թեթևակի ձյուն էր գալիս, փողոցի լույսերը վառում էին, իսկ ես հինգ ամսական երեխայի հետ՝ գրպանումս մի քնի կոպեկ․․․
Այժմ ես կանգնած եմ թանկարժեք մեքենայի մոտ, թանկարժեք մուշտակով, գեղեցիկ, բարեկազմ և խնամված, իսկ նա ճաղատ, ծերացած, փխրուն, նա, ով ոտքերով հարվածու էր որովայնիս, երբ ես աղաչում էի, որ մեզ չվռնդի, իսկ սիրուհին գիրացած՝ մոտ 100 կիլոգրամ։
Այսպիսով, մենք մոտ տաս րոպե լուռ կանգնած էինք։ Գիտե՞ք ինչ արեցի ես: Բարձրացա նրա մոտ և թքեցի նրա դեմքին, իսկ նա նույնիսկ չշարժվեց …
Երբեք մի հուսահատվեք, երբեք, լսու՞մ եք ինձ: Կյանքը կփոխվի, և Դուք կունենաք ամեն ինչ: Սովորեք, աշխատեք, ձգտեք լավագույնին: Հիշելով այն, ինչ ես ստիպված էի անցնել և այն, թե ինչ դարձա ես դրանից հետո, կրկնում եմ. Երբեք մի հանձնվեք և թույլ մի տվեք, որ Ձեզ նվաստացնեն: