Ընտրել այն ծառը,որը ամենից շատն է նման Ձեզ
Արևը ջերմության և ուրախության աղբյուր է: Արևն ապրեցնում է, հուսադրում, օգնում, որ թողնեք վատ տրամադրությունն ու շարժվեք առաջ:
Ստորև ձեզ ենք առաջարկում դրական ու լուսավոր թեստ, որը ավելի վառ կլուսավորի ձեր հոգու արևը: Ընտրեք լուսանկարում եղած արևներից մեկը և նայեք, թե ինչ է այն ձեր մասին պատմում:
1.Կրքпտ և լավատես Դուք կրքпտ եք և իսկական սիրո փնտրտուքների մեջ եք, սակայն վшխենում եք, որ այն երբեք չեք գտնի: Անկախ նրանից, որ ձեր սրտում բազում սպիներ կան, դուք շարունակում եք մնալ լավատես, իսկ ձեր հետ շփումը հաճելի է:
Դուք փնտրում եք մարդու, որը ամբողջ կյանքում կուղեկցի ձեզ: Շփման մեջ անմիջական և պարզ եք, քանի որ կյանքը առանց այն էլ չար կատակներ շատ է մատուցում:
2.Հաստատակամ և ինքնամփոփ Դուք հաստատակամ եք: Արտաքինից դուք երջանիկ մարդու տպավորություն եք թողնում, սակայն իրականում ամեն բան ավելի բարդ է:
Ձեզ հասկանալը հեշտ չէ ու չի բացառվում, որ դուք այդ ամենը հատուկ եք անում, քանի որ չեք ցանկանում ձեր զգացմունքները ի ցույց դնել:
Դուք կարևորում եք մարդկանց հետ շփումը և հեշտությամբ ձեռք եք մեկնում նրանց, ովքեր ունեն ձեր աջակցության կարիքը:
3. Իմաստուն և անմիջական Դուք իմաստուն եք և մեծ բավականություն եք ստանում լավ գրքեր կարդալուց: Դուք սիրում եք թափանցել ուրիշների աշխարհ: Ճկուն մտածողությամբ խորը անձնավորություն եք:
Ձեզ համար կարևորը ինքներդ ձեզ հավատարիմ մնալն է: Դուք վստահելի եք, խելացի, լայն մտահորիզոն ունեք, շատ անկախ եք: Դուք հպարտանում եք ձեր շատ հատկանիշներով, սակայն ի ցույց չեք դնում այդ ամենը:
4. Անզnւսպ և անկանխատեսելի Դուք անզուսպ, անկանխատեսելի և հոգսաշատ եք: Դուք բոլորի մեջ ամենաշատ աչքի ընկնողն եք: Կյանքում նմանվում եք շարժիչի, որը միշտ աշխատում է, լի եք գաղափարներով:
Ձեր մեջ իրերի իրական դասավորության ու փոփոխությունների ձգտման մշտական պայքար է: Դուք ոչինչ չեք ընդունում որպես իրողություն:
5.Կարեկցող և հոգատար Դուք հոգատար եք, բարի, խորաթափանց և համեստ: Փնտրում եք նոր հեռանկարներ և ցանկանում եք այս աշխարհը ավելի բարի դարձնել:
Միգուցե դուք չկարողանաք ամբողջությամբ փոխել աշխարհը, բայց մարդկանց կյանքը փոխել կարողանում եք: Հաջողությունը ձեզ հաճախ է ժպտում:
6.Լուսավոր եք Դուք դրական ու լուսավոր մարդ եք և դժվար է չնկատել ձեզ նման արևոտ ու լավատես մարդուն: Ձեր ընկերներից շատ չեք տարբերվում, սակայն ամեն վայրկյանը փորձում եք ուրախությամբ լցնել, հազվադեպ եք սրտնեղում:
Հիանալի հումորի զգացում ունեք և շատերն են ի սրտե ծիծաղում ձեր կատակներից: Դուք շրջապատում եք ձեզ դրականով և գրավում եք նրանց ուշադրությունը, ովքեր սիրում են վայելել կյանքը:
7.Էներգիայով լեցուն և հաջողակ Դուք լի եք էներգիայով, բայց շրջապատին հաճախ կարող եք մտացիր թվալ, սակայն այդ ամենը միայն ձեր խենթությունը արտահայտելու միջոց է: Հնարավոր է, որ դուք հրաշալի ձեռնածու եք, քանի որ դուք կարողանում եք բարդ խնդիրներ հաղթահարել:
Նպատակացլաց եք և լի մոտիվացիայով: Դուք ձգտում եք հասնել հաջողության և միշտ հետևում եք ձեր երազանքներին: Մեծ պատասխանատվությամբ եք որոշումներ կայացնում և ամուր կանգնած եք ոտքերի վրա:
8. Բարի և հասկացող Դուք մեծ մտահորիզոնով բարի անձնավորություն եք: Դուք հասկացող եք և կարողանում եք ներել: Սիրում եք ապրել հանգիստ և հավասարակշռված: Ձեզ դուր չի գալիս այն քաոսը, որ կա կյանքում և ձեր գլխում:
Անսովոր հանգստությունը խորթ է ձեզ համար: Դուք գնահատում եք ժամանակը, իսկ այն անիմաստ վատնելը շքեղություն եք համարում: