Աստղագուշակ փետրվարի 11-ի համար
Խոյ. Լավ տրամադրության և ինքնազգացողության համար անհրաժեշտ է ակտիվ գործունեություն: Դուք չեք կարող նստակյաց վիճակում լինել, և շրջապատն էլ ստիպված է դրա հետ հաշտվել: Օրը հարմար է գործնական և զվարճալի ուղևորությունների, հրապարակային ելույթների համար: Աճում է հետաքրքրությունը քաղաքական և հասարակական կյանքի հանդեպ:
Դուք ձգտում եք կյանքի կոչել ձեր մտահղացումները, հաշվի չառնելով ոչ’ իրերի իրական վիճակը, ոչ էլ` մտերիմ մարդկանց կարծիքը: Դա կարող է և ձեզ հիասթափության հանգեցնել: Ձգտեք ուշադիր լինել երեխաների և ծնողների հանդեպ, չխուսափել տնային գործերից:
Ցուլ. Էմոցիոնալ առումով բարդ օր է: Ձեզ, կարծես, հերիք չեն արդեն եղած խնդիրները, դուք համառորեն նորերն եք ինքներդ ձեզ համար հնարում: Ինչպես էլ որ ձևավորվեն հարաբերությունները շրջապատի հետ, դուք երկրորդ հատակն եք փնտրում, կասկածամտություն ցուցաբերում, կասկածում անգամ այն մարդկանց, ով ձեզ անկեղծորեն սիրում է:
Աշխատավայրում ձեզ լուրջ չեն ընդունում, դա խանգարում է ձեզ նախաձեռնություն հանդես բերել, պնդել սեփական տեսակետը: Այնուամենայնիվ, դուք որոշ հաջողությունների հասնում եք, մասնավորապես` ֆինանսական վիճակը կարող է բարելավվել:
Երկվորյակներ. Այսօր դուք պատրաստ եք զբաղվել ինչով ասես, միայն թե ոչ’ այն գործերով, որոնք ուշադրություն են պահանջում: Աճում է փիլիսոփայության և աշխարհընկալման հանդեպ հետաքրքրությունը, դուք հաճույքով մտորում եք այն բանի շուրջ, թե ինչպես հասնել տիեզերական արդարության, բոլորի համար և անհապաղ երջանկության:
Մինչ դուք մտահոգված եք բարձր արժեքներով, մրցակիցներն ու անբարյացկամները անում են ամեն ինչ, որպեսզի ձեր դիրքերը թուլանան:
Օրը հարմար է ուղևորությունների համար , իսկ նշանի ծնող ներկայացուցիչներին աստղերը խորհուրդ են տալիս ժամանակն անցկացնել ընտանիքի գրկում` երեխաների հետ:
Խեցգետին. Այսօր դուք հեշտությամբ եք ընկնում ուրիշների ազդեցության տակ, և ռիսկ կա դառնալ խամաճիկ` ձեր հանդեպ անբարյացկամ տրամադրված մարդու ձեռքերում: Ձեր էմոցիաները գործիք են, որով հմուտ ձևով խաղում են անգամ սկսնակ խարդախները:
Պետք է առաջնորդվել սթափ մտքով, որպեսզի չընկնեք նախապես լարված թակարդները, թույլ չտաք լուրջ սխալներ:
Լավ կլինի, որ ձեր կողքին հայտնվի հուսալի պաշտպան` մարդ, ով հասկանում է, թե դուք որքան զգայուն եք և խոցելի շրջապատի կողմից: Կարելի է գեղեցիկ իրեր և կոսմետիկա գնել:
Առյուծ. Շփվելը, մարդկանց հետ աշխատելը ձեզ շատ ավելի է դուք գալիս, քան` փաստաթղթերի և հաշվարկների հետ գործ ունենալը: Այնտեղ, որտեղ ճշգրտություն է պետք, դուք սխալներ եք թույլ տալիս, ինչը կարող է հանգեցնել ծայրաստիճան տհաճ հետևանքների:
Իսկ ահա այն գործերում, որոնք ստեղծագործ մոտեցում են պահանջում, ձեզ հավասարը չկա` այստեղ դուք առաջնորդվում եք նախազգացմամբ, որի հուշումները անթերի են:
Եթե դուք այսօր պլանավորում եք ուղևորություններ, պատրաստ եղեք այն բանին, որ դրանք ձեզանից նախատեսվածից ավելի շատ ժամանակ կխլեն:
Կույս. Օրը կապված կլինի կարևոր բացահայտումների, արժեքավոր տեղեկությունների ստացման հետ: Հնարավոր են զգալի փոփոխություններ աշխատանքում: Սկզբում ողջ տեղի ունեցողը ձեզ կստիպի զգուշանալ, իսկ այնուհետև կհասկանաք, որ ամեն ինչ ընթանում է բարենպաստ հունով: Այսօր կարելի և նահանջել նախապես մշակած պլաններից, քանի որ ձեր մոտ շատ լավ են ստացվում իմպրովիզները:
Հնարավոր է, որ ստանաք անձնական բնույթ կարևոր հարցերի պատասխաններ, կամ լուծեք այնպիսի խնդիրներ, որոնք ձեզ վաղուց տանջում էին: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են ֆինանսական մուտքեր:
Կշեռք. Օրվանից շատ բան մի սպասեք, դեռ չի եկել այն պահը, երբ կիրականա ձեր բաղձալի երազանքը: Պետք չէ արագացնել իրադարձությունները, թող դրանք իրենց ընթացքով գնան, իսկ դուք էլ առայժմ կարող եք զբաղվել ձեզ հաճույք պատճառով գործերով: Հնարավոր են հանդիպումներ հաճելի մարդկանց հետ, հետաքրքիր ծանոթություններ:
Ամենայն հավանականությամբ, ձեր բախտը կբերի կոմերցիոն գործունեության մեջ, կբարելավվի ձեր ֆինանսական վիճակը: Օրը հարմար է հրապարակային ելույթների և աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Դու հմայիչ եք, և շրջապատը ձեր հանդեպ չի կարող անտարբեր մնալ:
Կարիճ. Այսօր ոչ մի բան չի կարող ձեզ համար այնքան վտանգավոր լինել, որքան ձանձրույթը: Հերիք է, որ դուք մնաք անգործ, առանց հաճելի զրուցակցի կամ մտորելու համար հետաքրքիր թեմայի, և գլխում միանգամից մռայլ մտքեր են ծնվում: Դուք հաշվի չեք նստում հեղինակությունների հետ, երբեմն անպատեհ բաներեք եք թույլ տալիս այնպիսի մարդկանց ներկայությամբ, ովքեր կարող են մեծ դեր խաղալ ձեր պրոֆեսիոնալ ապագայում:
Նշանի որոշ ներկայացուցիչներ ցանկություն կունենան շրջադարձային փոխել իրենց կյանքը, և դա կարող է դրդել սխալ քայլերի: Մի այրեք կամուրջները` դուք անպայման կցանկանաք վերադառնալ:
Աղեղնավոր. Մարդկանց հետ լեզու գտնելը այսօր ձեզ մոտ լավ է ստացվում, իսկ ահա բոլոր մնացած հարցերում մեծ հաջողություններ չեն գրանցվում: Լավ կլինի, որ այսօր ինչ-որ մեկը ձեր փոխարեն աշխատի, դա ձեզ հնարավորություն կտա խուսափել սխալներից, գերհոգնելուց և այլ տհաճություններից:
Որքան էլ որ զարմանալի է, ձեր պարտավորությունների մի մասն իր վրա վերցնելու պատրաստ է անգամ ղեկավարությունը, ուրեմն տվեք նրան այդ հնարավորությունը:
Տանը ձեզ հաջողվում է ուրախ մթնոլորտ ստեղծել բառացիորեն ոչնչից` շրջապատի տրամադրությունը բարձրանում է ուղղակի ձեր ներկայության շնորհիվ:
Այծեղջյուր. Ձեզ վրա շատ մեծ պատասխանատվություն է ընկած, բազմաթիվ որոշումներ, որ կկայացնեք այսօր, մեծ նշանակություն կունենան շրջապատի համար: Զուր են ձեր` շեղվելու, ձեզ համար սակավ բախտորոշ դերակատարում գտնելու ջանքերը. ուզես, թե չուզես, պետք է աշխարհի գործերին կամ գոնե դրա մասին մասնակից դառնալ:
Պետք է խոստովանել, որ դա բավական հոգնեցուցիչ զբաղմունք է, այդ իսկ պատճառով էլ օրվա երկրորդ կեսին կարելի է ժամանակ գտնել հաճելի բանով զբաղվելու համար: Շատ հարմար կլինի հյուրեր ընդունելը, երեկույթներ ու տոներ կազմակերպելը, ուրախ անակնկալներ պատրաստելը:
Ջրհոս. Օրը շատ հարմար է ֆինանսական կամ ունեցվածքային հարցեր լուծելու, երկարաժամկետ պլանավորման համար: Ձեզ զարմանալիորեն հաջողվում է հաշվի առնել գրեթե ամեն ինչ` անգամ այն, ինչը ուրիշները բոլորովին չեն նկատում:
Շրջապատից առավել խելամիտները ուղղակի հետևում են ձեր օրինակին, մնացածները սկզբում ակնածանքով են վերաբերվում ձեր իմաստուն խոսքերին, իսկ այնուհետև ամենասև նախանձով լցվում ձեր հանդեպ:
Վառ են դրսևորվում ձեր արտիստիկ ունաությունները, օրը կարելի է օգտագործել իմպրովիզացված թատերական բեմադրություններին մասնակցելու համար:
Ձկներ. Ոչ մի արտառոց բան մի արեք` շրջապատի մարդիկ ամեն ինչ ձեր փոխարեն կանեն: Ուղղակի մնացեք ինչպես կաք և ձեզ շատ բնական պահեք` այդ դեպքում ձեր հմայքի առջև ոչ ոք չի կարող դիմանալ: Հիանալի են անցնում գործնական բանակցությունները` կարելի է հասնել համագործակցության շատ ձեռնտու պայմանների: Այսօր կնքած գործարքները սկզբում կասկածելի կթվան, իսկ հետո զգալի եկամուտ կապահովեն:
Դուք հեշտությամբ եք ծանոթություններ հաստատում, հաճույքով սիրախաղերի մեջ եք մտնում ու կոկետություններ անում, նաև` չկորցնելով գլուխը: Նշանի սիրահար ներկայացուցիչների համար օրը անչափ հաճելի կլինի: