Աստղագուշակ մարտի 12-ի համար

Աստղագուշակ մարտի 12-ի համար

Խոյ. Այսօր նոր ոչինչ տեղի չի ունենում, սակայն իրադարձությունները զարգանում են ձեզ համար բավական հաճելի հունով: Ձեր ցանկությունների իրականացմանը շատ քիչ ժամանակ է մնացել, կարելի է և համբերել: Հնարավոր են հետաքրքիր բացահայտումներ և հանդիպումներ:

 

 

Ձեր անձնական հմայքը մեծապես օգնում է նոր ընկերներ գտնելու հարցում:Կարելի է օծանելիք, զարդեր, հագուստ և տան ինտերիերի համար դեկորատիվ իրեր գնել. այդ գործում ձեր անզուգական ճաշակը ձեզ շատ կօգնի: Լավ օր է ընկերների միջավայրում ժամանակ անցկացնելու համար:

Ցուլ. Սա այն օրերից է, երբ ձեր տրամադրությունն ու էմոցիաները վայրիվերումների մեջ են: Նշանի որոշ ներկայացուցիչներ պահի ազդեցության տակ հողին են հավասարեցնում այն, ինչը երկար ժամանակ և փութաջանորեն կառուցում էին, իսկ հետո էլ իրենք իրենց խարազանում: Պետք է ձգտեք ամեն գնով խուսափել «տաք գլխով» որոշումներ կայացնելուց

Այսօր հատկապես լավ է զբաղվել այնպիսի գործերով, որոնք շտապողականություն չեն պահանջում, հակառակը` օգնում են կենտրոնանալուն: Հետևեք ձեր հոգեկան հավասարակշռությանը, դա է հաջողության հասնելու գրավականը:

Երկվորյակներ. Օրը լի է բազմաթիվ գայթակղություններով, այնպես որ դժվար կլինի հավասարակշռված ու հանգիստ կեցվածք ընդունելը: Ստիպված եք լինելու ոչ պարզ որոշումներ կայացնել: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ: Դուք կտրուկ և վիրավորական արտահայություններ եք թույլ տալիս, ինչը չի կարող վրիպել շրջապատի ուշադրությունից:

Նոր ծանոթների հետ աշխատեք զգույշ լինել, քանի որ նրանք կարող են չարաշահել ձեր վստահությունը: Խոհեմությունն ու նրբանկատությունը կօգնեն շրջապատի հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու գործում:

 

Խեցգետին. Ձեզ բնորոշ զգուշավորությունն այսօր դավաճանում է. սովորականից ավելի հաճախ եք չմտածված քայլերի գնում, թույլ տալիս անպատեհ արտահայտություններ: Նշանի որոշ ներկայացուցիչներ վիճում են գործընկերների և ազդեցիկ հովանավորների հետ, մյուսներն էլ դատարկ բաների վրա ծախսում են ահռելի գումարներ:

Մտերիմները փորձում են ձեզ աջակցել և հաճելի անակնկալներ անել, օգնում են դրական տրամադրվածություն ձեռք բերել: Այդ ամենը չի կարող իր դրական հետևանքը չունենալ, և երեկոյան դուք դա անպայման կզգաք:

Առյուծ. Օրվա առաջին կեսն անիմաստ գործերի և կոնֆլիկտների ժամանակահատված է: Դրական էմոցիաներ ստանալու միակ ձևը դրանց համար ինքնուրույն նախապայմաններ ստեղծելն է:Օրվա երկրորդ կեսը կմատուցի հաճելի անակնկալներ: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները, ընդ որում ձեզ լավ լուրեր են սպասվում: Կարելի է փոքր գնումներ անել, իսկ ահա խոշորներն ավելի լավ է հետաձգել:

Նշանի որոշ ներկայացուցիչներ դրսևորում են գործարարական ունակություններ, կնքում խիստ շահավետ գործարքներ:

Կույս. Օրը կարելի է լավ անցկացնել` առանց ձեր առջև բարդ խնդրներ դնելու: Բավարարվեք քչով` աստիճանաբար շարժվելով ճիշտ ուղղությամբ: Մարդիկ, ովքեր կսկսեն այսօր ձեզ օգնել, դեռ երկար ժամանակ կմնան ձեր դաշնակիցը:Ձեր անձնական հմայքն իր գործն անում է, անվերջ զգում եք, որ մեծ տպավորություն եք թողնում շրջապատի վրա:

Կարելի է օգտվել բարենպաստ պահից և սկսել հետաքրքիր ծանոթություն, որն էլ շուտով ռոմանտիկ երանգ կստանա:

Կշեռք. Օրն անցնում է բավական հանգիստ` առանձնապես ոչնչով աչքի չընկնելով, չտխրեցնելով և չուրախացնելով: Հիմնականում առաջորդվում եք նախապես մշակած սցենարով և հաջողություններ գրանցում:

Եթե մի փոքր ավել ճկունություն դրսևորեք, օրն ավելի հետաքրքիրը կդառնա:
Հնարավոր են տարաձայնություններ ընտանիքի անդամների հետ, բարդ կլինի ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերի շուրջ միասնական կարծիքի գալը:

Կարիճ. Առավոտյան կթվա, թե օրն այնքան էլ հաջող չէ, սակայն շուտով իրավիճակը կփոխվի, քանի որ ժամանակի հետ կուժեղանա դրական ազդեցությունների միտումը: Օգտագործեք օրվա առաջին կեսն ինքնուրույն աշխատանքի համար, իսկ երկրորդը` գործնական հարցերի քննարկման և համատեղ նախագծերում մասնակցելու համար:

Օրվա ձեռնարկումները հաջողությամբ կպսակվեն: Դուք ձեռնամուխ չեք լինում այնպիսի բաների, որոնք ձեր ուժերից վեր են և ձեր եռանդը խելամիտ եք ծախսում: Այսօր դուք հեշտությամբ և հաճույքով եք կորցնում գլուխը, սակայն գործը լուրջ հարաբերությունների չի հասնում:

 

 

Աղեղնավոր. Օրն անհանգիստ ու բարդ է, լի աննշան իրադարձություններով և միջադեպերով, որոնք ձեզ խանգարում են կենտրոնանալ առավել կարևոր բաների վրա: Ցանկալի չէ ստորագրել կարևոր փաստաթղթեր, որոնք առնչվում են անշարժ գույքի հետ:

Օրվա էմոցիոնալ ֆոնն անկայուն է, հաճախ եք կորցնում հավասարակշռությունը, գործում եք հակառակ սթափ դատողությանը: Ստիպված եք լինելու հետաձգել նախապես ծրագրվածը, ինչը ձեզ կտխրեցնի: Աճում են չարդարացված ծախսերը:

Այծեղջյուր. Օրն առավելապես հարմար է նախկինում ձեռնարկած գործերն ավարտին հասցնելու համար: Արդյունքի հասնելու համար սովորականից ավելի շատ ջանք ու հետևողականություն պետք է գործադրեք, սակայն զղջալու առիթ չեք ունենա, քանի որ ձեռք կբերեք այն, ինչին վաղուց սպասում էիք: Ձեր ինքնավստահությունը մեծապես կօգնի գտնել ազդեցիկ հովանավորներ:

Ձգտեք լուրջ վերաբերվել մտերիմների ցանկություններին, մի հրաժարվեք ընտանեկան գործերին մասնակցելուց: Այսօր հենց դուք պետք է հոգ տանեք այն մասին, որ ձեզ համար թանկ մարդիկ իրենց հարմարավետ զգան, չկորցնեն ապագայի հանդեպ իրենց հավատը:

Ջրհոս. Այսօր կարևոր որոշումներ կկայացնեք, որոնք կօգնեն հասնել մասնագիտական հաջողությունների և նոր բարձունքներ նվաճել: Ընդ որում, օրվա առավել նշանակալի հաջողությունները կապված են աշխատանքի և ոչ թե անձնական կյանքի հետ: Այսօր նաև կարելի է ռիսկի դիմել, փորձել նորը:Թեթև հոգնածություն կզգաք, բայց դա միայն հաճելի զգացում կլինի, քանի որ օրվա հաջողությունները ձեզ կհամակեն արվածով հպարտանալու զգացումով:

Ձկներ. Այսօր մասնագիտական դաշտում պետք է պատրաստ լինել անսպասելի իրադարձությունների. դրանք բոլորը ձեզ համար դրական լուծում կստանան: Հնարավոր են նոր գործընկերային ծանոթություններ, որտեղ կարևոր դեր կխաղա անձնական համակրանքը, այնպես որ մի խուսափեք օգտվել ձեր բնատուր հմայքից: Էմոցիոնալ առումով օրը բարենպաստ է:

Սուք հեշտությամբ եք շփվում ինչպես մտերիմների, այնպես էլ նոր ծանոթների հետ: Ոմանց սպասվում է հիշարժան հանդիպում և ռոմանտիկ առաջարկներ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: